Լավրովը՝ Բայրամովին. «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաև լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ռուս-ադրբեջանական բանակցությունները Մոսկվայում՝ մերձկասպյան երկրների արտգործնախարարների» հանդիպման շրջանակում»։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Սերգեյ Լավրովը, բացելով բանակցությունները, ասել է.«Ամսվա հենց վերջին, ավանդույթի համաձայն, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ ակնկալում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցություն, ինչպես և եղել է անցած տարիներին»։
Նրա խոսքով, տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «ձևավորվում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։
«Արդեն ձևավորվում է Իլհամ Ալիևի «3+3» նախաձեռնության՝ այսպես կոչված, «3+3» տարածաշրջանային հարթակի ձևավորումը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների միջև։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները այս ուղղությամբ հետագա քայլերի մասին»,- ասել է Լավրովը՝ դիմելով Բայրամովին։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
- ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին
- Օյ, պետք չէ առաջնորդվել հույսերով. Զախարովան՝ Փաշինյանի ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու մասին
- Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին
- ԵՊՀ, ԵՊԲՀ և ՀԱՊՀ հավատարմագրման մասին որոշում կկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում