Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.13⁰ և արևելյան երկայնության 49.69⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Սուրենյան. Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ
- Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին է. Վահան Թումասյանը ներկայացրել է չհրապարակված լուսանկարներ
- Սպասվում է անոմալ տաք դեկտեմբեր
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ