Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով հուշարձանները՝ խեղաթյուրում է Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը. Ավանեսով
«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ն օրեր առաջ ահազանգել էր՝ Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Հիմա էլ թշնամի երկիրը շինարարության նպատակով Հադրութում ապամոնտաժում է հին շինությունները։
Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովի հետ, թե ի վերջո ո՞ւր է տանում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությունը և մինչև ո՞ւր կարող է հասնել այդ քաղաքականությունը։
Panorama.am- Որևէ նոր տեղեկություն ունե՞ք Հադրութում հայկական շենքերն Ադրբեջանի կողմից ոչնչացնելու մասին։
Հովիկ Ավանեսով-Այո, օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ որոշում է կայացված շինարարական աշխատանքներ իրականացնելու շրջանակներում Հադրութ քաղաքի հին շենքերը հիմոնվին քանդել։ Հստակորեն ընդգծեմ, որ սա Ադրբեջանի պետական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է։ Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը շինարարական աշխատանքների պատրվակով Արցախի պատմաճարտարապետական արժեք ներկայացվող շենքներն ու կառույցները հիմնովին կամ մասնակի քանդում է կամ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, խաչքարերի մասունքներն օգտագործում շինարարական աշխատանքների մեջ։ Բազմաթիվ նման ահազանգեր ենք ստանում։
Դրա վառ ապացույցն է վերջին ժամանակաշրջանում Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպության արբայնակային լուսանկարները, որտեղ հստակորեն երևում է Շուշիի գերեզմանոցների տարածքով ճանապարհ անցկացնելու փաստը։
Հադրութի շենքերը քանդելու մասին այս պահի դրությամբ որևէ այլ նոր տեղեկություն չունենք, հետևում ենք։ Նոր տեղեկատվության ու փաստերի արձանագրման դեպքում մենք անմիջապես հրապարակում ենք դրանք հայերեն և այլ լեզուներով։
Panorama.am-Ընդհանրապես, Ձեր կարծիքով, թշնամի Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացումը մինչև ո՞ւր կարող է հասնել՝ նաև ընդհուպ եկեղեցիների ոչնչացո՞ւմ, թե՞ կբավարարվեն խաչքարերը ջարդելով, եկեղեցիների վրայի խաչերը հանելով, արձանագրությունների վերացնելով...
Հովիկ Ավանեսով-Անշուշտ, Ադրբեջանը օկուպացված Արցախի տարածքում փորձում է հայկական հետքը վերացնել։ Վարվող քաղաքականությունը դա է ապացուցում։ Սա արվում է պետական մակարդակով։ Ալիևը 2020 թվականի պատերազմից հետո օկուպացված Հադրութում եկեղեցու մոտ կանգնած հրահանգ էր տվել ոչնչացնել հայկական եկեղեցիների արձանագրությունները՝ նշելով, իբր թե հայերը հայաֆիկացրել են այսպես ասած աղվանական մշակութային ժառանգությունը, ինչը, բնականաբար, իրականության հետ որևէ աղերս չունի։
Նման քաղաքականությամբ ոչ միայն Հադրութում, այլ ողջ օկուպացված Արցախում ոչնչացվում է պատմամշակութային ժառանգությունը կամ տարբեր շենք-շինություններ, որոք նաև պատմական արժեք են իրենցից ներկայացնում, այդպես խեղաթյուրում են Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը։ Սա ևս կարևոր հանգամանք է, որին պետք է ուշադրություն դարձնել։
Հստակորեն նշենք, որ Ադրբեջանը կանգ չի առնելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մասնագիտացված կառույցները միայն արարողակարգային բնույթի հայտարարություններ են անում։ Թեև կան նաև հասեցական հայտարարություններ, որ Ադրբեջանը մշակութային ժառանգություն է ոչնչացնում, անհապաղ պետք է դադարեցվի նման գործելաոճը, բայց քանի որ Ադրբեջանն իր այդ գործեալոճի համար որևէ պատասխանատվության չի ենթարկվել, նաև պատասխանատվության չի ենթարկվել ռազմական հանցագործությունների համար, նման իրավիճակի եք ականատես լինելու։
Յուրաքանչյուրս անելիք ունենք այս հարցում՝ պարբերաբար խոսելու ու ահազանգելու հուշարձանների ոչնչացման բոլոր դեպքերի մասին։ Պետք է նաև Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մեր ունեցած արժեքավոր նյութերը տարածել՝ բարձրացնելով իրազեկվածությունը նաև միջազգային մակարդակում։
Արդեն ասացին՝ Ադրբեջանը կանգ չի առնելու իր այս քաղաքականությամբ, փորձելու է օկուպացված հայկական բնակավայրերում ամբողջությամբ վերացնել հայկական հետքը. որոշներն աղվանականցվում կամ ուղղափառացվում են, իսկ այն, ինչը չի տեղավորվում այդ տիրույթում, ոչնչացնում են կամ կանգնած են ոչնչացման վտանգի առաջ։
Անգամ աղվանական ներկայացված հուշարձանները, որոնք, ընդգծում եմ, որևէ աղերս չունեն իրականության հետ, կեղծ քարոզչական թեզերից է, զերծ չեն մնում վանդալիզմի դեպքերից։
Այս ամենի դեմն առնելու, որոշակիորեն ազդելու համար հստակ ռազմավարություն է անհրաժեշտ և դրա կարևոր քայլերից մեկը հենց ակադեմիական գրականությունը պարբերաբար վեր հանելն ու հրապարակելն է։
Ադրբեջանի նպատակը հայկական հետքի վերացնում է տարածաշրջանում։ Սա է հենց ադրբեջանական խաղաղության օրակարգը, փորձում են այսպես ցույց տալ, որ հայերը տարածաշրջանում որևէ առնչություն չունեն, հայերը տարածաշրջանում քաղաքակրթական արժեք չեն ստեղծել, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Փաստն այն է, որ Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները վերացնելու քաղաքականությունը հակառակն է ապացուցում, որ հայերը հսկայական քաղաքակրթական արժեք են ստեղծել, որը ոչ միայն հայկական, այլ համաշխարահային քաղաքակարության մաս է կազմում։
Panorama.am- Շնորհակալություն վերլուծելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
- Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
- Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch
- Բռնի տեղահանության հետևանքով արցախահայերը զրկվել են մշակույթի վերստեղծման հնարավորությունից. Արմինե Տիգրանյան
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org
- Համլետ Պետրոսյան. Միայն և միայն քաղաքական կամքը
- Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել. Համլետ Պետրոսյան
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան