Իրավունք 09:56 23/12/2023 Հայաստան

Մանկապղծության դեպք Արմավիրում. Մոր կողակիցը սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ

Արմավիր քաղաքում մանկապղծություն է եղել։ Արմավիրցի 48-ամյա Ալբերտ Ղ-ն, օգտվելով 12 տարին չլրացած Անահիտի (անունը փոխված է) անօգնական վիճակից, սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ 

«Հրապարակ»-ը կապ  է հաստատել անչափահասի մոր և տատի հետ։ Ա-ի մայրը պատմել է, որ Ալբերտ Ղ-ն շուրջ մեկ տարի իր ընկերն է եղել՝ կողակիցը։ Մայրը դստեր հետ կատարվածն իմացել է իր ընկերուհուց․ «Ընկերուհիս գլխի գցեց՝ իմացա»։

«Էրեխեն վախեցել է ինձ պատմի, ընկերուհուս է ասել։ Ասել է, որ Ալբերտն իրեն կոնֆետ է առնում, փող ա տալիս, համբուրում է»,-պատմեց անչափահասի մայրը։

Մայրը, որը 6 երեխաներ ունի, պնդում է՝ չի նկատել, որ Ալբերտը անչափահաս դստեր հանդեպ սեռական բնույթի գործողություններ է անում, ըստ նրա՝ տղամարդը 6 երեխաների հանդեպ էլ ուշադիր ու հոգատար է եղել, տունը պահել է, ժամանակ առ ժամանակ գումար է տվել։ 

Դեպքից հետո Հ-ն դստերը մոտ մեկ ամիս դպրոց չի ուղարկել, փորձել է թաքցնել բոլորից։ 

«Տնօրենին տեղյակ պահեցի՝ ամսից ավել դասի չգնաց, ոչ մեկի հետ չշփվեց։ Չէի ուզում գնար դասի,  մտածում էի՝ էրեխայա ընկերուհուն կասի, մեծ աղմուկ կբարձրանա, ավելի վատ բան կստացվի։ Ես չէի ուզի, որ մարդիկ իմանան։ Ախպերս համակարգի աշխատող ա, տեղյակ չի էս ամենից»,-ասել է նա։

Ալբերտը քննիչին պատմել է, թե անչափահասի տատը մի անգամ տեսել է, որ սենյակում նրա հետ է, զայրացել է, սակայն ոչինչ չի արել։ 

«Աղջիկս Ալբերտին բերեց տուն, ասաց, որ իր ընկերն է։ Դեպքից հետո էլ կապ չունեն։ Մենք չէինք պատկերացնի , որ նման բան կաներ։ Որպես իմ աղջկա ընկեր ա մեր տուն մտել ու դուրս եկել։ Մենք չէինք հասկանում ոչ մի բան, ինքը ցույց չէր տալիս»,-պատմել է տատը «Հրապարակին»։ 

Ալբերտի եղբայրը դիմել է աղջկա ընտանիքին՝ բողոքը հետ վերցնելու համար, չեն համաձայնվել, ուզում են, որ ամենայն խստությամբ պատժվի․ «Մենք ասացիք՝ ոչ մի դեպքում։ Ախպորն ասեցի՝ էքա բոյը առել կպելա էրեխուն, թող էթա նստի, իրա արածի համար պատասխան տա։ Էրեխուն կպել ա, բայց «վնաս» չի տվել»։

Տատը սկզբում ասել էր, որ ոչինչ չի հասկացել, հետո անկեղծացավ՝  Ալբերտը բոլոր թոռներին էլ սիրում էր, բայց Ա-ի նկատմամբ այլ վերաբերմունք ուներ՝  շատ մոտ էր նստում, ամեն անգամ տնից դուրս գալուց, հետ վերադառնալուց՝ հաբուրում էր․ «Կարտ խաղալուց քիփ էր նստում, մի տեսակ ուրիշ ձև էր սիրում։ Դա քննիչին ասել է, թե ես տեսել եմ սենյակում,  սուտ է ասել, ես որ տեսնեի, ոչ թե կջղայնանայի, այլ դանակը կմտցնեի փորը»։

Անչափահասի տատն էլ է ասում՝ թոռան հետ կատարվածը ամոթից ուզել են թաքցնել։  Դեպքից հետո երեխան փոխվել է՝ տատն ասում է՝ դյուրագրգիռ է դարձել, կոպիտ է խոսում։

«Չգիտեմ, թե ոստիկանությունը ոնց էր իմացել, մենք ասինք՝ էնպես անենք, որ էրեխու անունը չհելնի։ Ներքին կարգով անենք»,-նշել է նա։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ոստիկանները օպերատիվ տեղեկությունների հիման վրա դեպքը բացահայտել են այս տարվա մարտի 23-ին։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, Ալբերտ Ղ-ն կալանավորվել է։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ին ասել է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի բնակիչ Ալբերտ Ղ-ին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու հոդվածով։ Վարույթն իրականացնող մարմինը գործը մեղադրական եզրակացությամբ հունիսին ուղարկել է դատարան։

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ Ալբերտ Ղ-ն աչափահասի նկատմամաբ սեռական ոտնձգություններ է իրականացնում նաև մեքենայի մեջ։

Որտեղից է տեղանյութը հայտնվել համացանցում՝ «Հրապարակը» չի հայտնում;

Անունների կրճատումը՝ panorama.am-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:41
Mehr. Նախագահ Ռաիսիի ուղղաթիռը չի կործանվել, նա մեքենայով հասել է Թավրիզ
Իրանական Mehr-ի թղթակցի ռեպորտաժում ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}