Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն.Փաշինյան
«Մինչև հիմա մեզ մոտ հարց և բանավեճ կա՝ մեր պետական դրոշի հետ ինչպես պետք է վարվել»,-Գավառում ՔՊ-ի նախաձեռնած հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով ինչև այսօր դրոշի հետ հարաբերվելու ձևը ոչ բոլոր տեղերում և ոչ միշտ գիտեն:
«Մինչև հիմա մենք մեր պետական օրհներգը ներկայացնելու ձևը չգիտենք, գնում ես՝ մի տեղ հիմնը երկար ա, մի տեղ կարճ ա, մի տեղ բարձ ա, մի տեղ ցածր ա, բայց հիմնը մեկն է, ինքը պիտի բոլոր տեղերում հնչի նույն կերպ, ստանդարտ»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ նաև իշխանավորները ոչինչ չգիտենք և պետք է սովորեն պետություն ստեղծել, ունենալ ուժեղացնել, բայց դրա համար նախ պետք է հասկանան, թե պետությունը ինչ է:
Անդրադառնալով վերջերս Սևանա լճի ձկնորսների հետ տեղի ունեցած միջադեպին Փաշինյանն ասաց. «Գեղարքունիքի մարզում Սևան լճի հետ հարաբերվելը պետություն լինելու և չլինելու մեջ ա, սիգի հետ մեր հարաբերությունը պետություն լինելու և չլինելու մեջ է: Տարբերությունները դրանում են:Մինչև դեկտեմբերի վերջ մենք երբեք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել»:
Ըստ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի՝ ոչ թե պետք է մտածել Ամանորից առաջ թույլ տալ սիգ բռնել, թե ոչ, այլ այն մասին, թե 100 տարի հետո Սևանում սիգ կլինի թե ոչ:
Նրա խոսքով՝ ՔՊ-ականները առաջինը պետք է խիստ լինեն հենց իրենց նկատմամբ, քանի, որ կուսակցությունն առանց գաղափարական պատրաստվածության չի կարող առաջնորդել երկիրը:
Ըստ Փաշինյանի՝ ապագան կառուցելու համար պետք է հասկանալ թե ինչ տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԶՈւ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման աշխատանքներին
- Նիկոլ Փաշինյանն սկսել է անցնել «կարմիր գծերը». Զուրաբյան
- Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է գնա Շուշի՝ տեսնի, թե թիվ 1 դպրոցի զուգարանի բաչոկի ջուրը կա, թե չկա. Էդգար Ղազարյան