Քաղաքական 13:04 23/01/2024 Հայաստան

Գագիկ Ծառուկյան. Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ամփոփել է վերջին ամիսներին իր հանդիպումների արդյունքները։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Վերջին ամիսներին իմ հրապարակային հանդիպումների  ու տարբեր մասնագիտական խմբերի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորվել են հետևյալ գաղափարները։ Վստահ եմ, որ դրանք կարող են լինել մեր երկրի վերականգնման հիմքում.

1.     Ներքին հաշտեցում. եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պետք է գնանք այդ ճանապարհով։
2.     Արցախի հայությունը պետք է հնարավորություն ունենա Արցախում՝ սեփական հողում, խաղաղ ու անվտանգ ապրելու։ Սա մեր ազգային խնդիրն է։ Մինչև դրան հասնելը մենք պետք է անենք ամեն ինչ Արցախի մեր քույրերի և եղբայրների արժանապատիվ կյանքն այստեղ ապահովելու համար։
3.     Հայ առաքելական եկեղեցին ունի չափազանց կարևոր առաքելություն՝ վերականգնելու մեր ազգային միասնականությունը, հաշտությունը և վերելքի ճանապարհը։ Մենք պե՛տք է կանգնենք եկեղեցու կողքին։
4.     Հայկական աշխարհի վերականգնումը կարևորագույն խնդիր է. չկա առաջվա հպարտությունը՝ նրանով, որ հայ ես, չկա առաջվա հարգանքը, ու չկա նաև այն միասնականությունը, որ ասում էինք՝ Հայաստան-Սփյուռք։ Մենք շատ բաներ հիմա զրոյից պետք է կառուցենք։
5.     Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։  Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Ու դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ,  նոր խաղի կանոններ։
6.     Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ  կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։
7.     Այո՛, մենք ունենք հարցեր Ռուսաստանին, այո՛, մենք սպասում ենք պատասխանների, բայց մենք մեր մեջ պետք է մի հարց պարզենք. մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ, թե՞ ուզում ենք բարելավել հարաբերությունները, վերականգնել դրանք։ Եթե մենք ունենք այնքան խելք ու հասունություն, որ ուզում ենք բարելավել հարաբերությունները, ապա պետք է պարզ խոսենք առկա խնդիրների մասին, պարզ ասենք ռուսներին մեր հարցերը և մեր ակնկալիքները, կազմենք ճիշտ օրակարգ և Մոսկվայի հետ սկսենք աշխատել։ Դրանից շահելու ենք  թե´ մենք , թե´ Ռուսաստանը։
8.     Քանի դեռ Բաքվի բանտերում կա գոնե մեկ հայ՝ մենք պետք է աշխատենք նրանց ազատման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք այդ հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առաջ։ Դա ազգային արժանապատվության խնդիր է։
9.     Մենք պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը։ Մեր երկրին ապագա՛ է պետք։ Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ ապագայում։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։
10.     Մենք ահռելի հարուստ ռեսուրսներով ազգ ենք։ Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:50
Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
 Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է Սրբազան պայքար շարժման հավաքը։ Բագրատ Սրբազանը ողջունեց ներկաներին, այդ թվում՝ սփյուռքից մեծ...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի․ Բագրատ Սրբազան․ՈՒՂԻՂ
 Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի։Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բագում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ
Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
19:56
Նույն ժամին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում և Թուրքիայում
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, Երևանի ժամանակով 19։41։ Այլ մանրամասներ դեռ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ
Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:16
ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ-ի դեմ հարթակ, Արևմուտքը միայն օգտագործում է․ Զախարովա
ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր տեսակի գործողությունների և այնտեղ գտնվող երկրների ու...
Աղբյուր` Panorama.am
18:52
Փրկարարները երկու հողմավար բազեների Սիսիանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
Հուլիսի 17-ին, ժամը 20:22-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հուլիսի 21-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Գեղարքունիքի մարզ
«Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջում նշված է․ «Հուլիսի 21-ին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:31
Սրտի հիվանդությամբ տառապող 93-ամյա բրիտանուհին ամբողջ գիշեր պարել է թոռնուհու հարսանիքին
Տարեց բրիտանուհին ամբողջ գիշեր պարել է իր թոռնուհու հարսանիքին՝ չնայած նրա մեծ տարիքին և ծանր հիվանդությանը։ Դորին Կուկը 93 տարեկան է և...
Աղբյուր` Panorama.am
18:13
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ թուրք-սիրիական հարաբերությունների վերականգման գործում Էրդողանը երկխոսության կամք է դրսևորել
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև հնարավոր հանդիպմանը։...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Խամյակասերներ», ուշադիր եղեք
«Hamster Kombat» խաղը արդեն թիրախավորված է զեղծարարների կողմից: Այս մասին ահազանգում է  կիբեռանվտանգության փորձագետ Հայկ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աշոտյան. Ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունը իրավունք չունի անգամ ազգային բալետի ոլորտում դրսից խորհրդատուներ բերել
«Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում Հայաստանի մասին ու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Նազենի Հովհաննիսյանը նշում է 42-ամյակը
Ուզում եմ ասել, որ իմ 42-ում ես սովորեցի ՉՀՈԳՆԵԼ։
Աղբյուր` Panorama.am
17:33
Ինչո՞ւ է հաճելի համարվում օդի 22-23°C , իսկ ջրի՝ 30°C ջերմաստիճանները
Մարդը իրեն բացարձակ հարմարավետ է զգում միայն այն ջրում, որի ջերմաստիճանը մոտ է մարմնի ջերմաստիճանին։
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանի առանձին հատվածներում սպասվում է հորդառատ անձրև
Երևանում հուլիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են. Սուրենյանց
«Կարծում եմ՝ նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ում մեղքով կամ հրաժարման հետևանքով է այսօր Լոնդոնում ձախողվել Փաշինյան- Ալիև հանդիպումը:...
Աղբյուր` Panorama.am
17:09
Փաշինյանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին հարցին, Ալիևը բութն է վեր պարզել
Լոնդոնում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Աղբյուր` Panorama.am
17:07
«Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասի շենքում բռնկված հրդեհի պատճառը
Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել «Դեֆանս Հաուզինգ»-ի անվտանգության դեպարտամանետի ղեկավար Սասուն Աբաղյանը
Աղբյուր` Panorama.am
16:43
Տիգրան Բալայան. Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը
«Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմի քարոզչությունն ապարդյուն փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը»,-գրել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ինչով են պայմանավորված բուհերում այդքան շատ թափուր տեղերը. Կրթության փորձագետի մեկնաբանությունը
2023/2024 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։...
Աղբյուր` Panorama.am
16:32
Սննդագետի ահազանգը. Բոլորս ուտում ենք թունաքիմիկատներով խնձոր ու լոլիկ
Ռոսսելխոզնադզորը պարզել է, որ այս տարվա ապրիլի-հունիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան ներկրվող խնձորում ու լոլիկում պեստիցիդների առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» կիրառելու մասին. Փաստաբան
Քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման...
Աղբյուր` Panorama.am
15:57
Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում, ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել. Քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման մասին
«Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է այդ օրակարգից և առաջարկել է հանդիպել այլ օրակարգով, Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել»
Աղբյուր` Panorama.am
15:42
Պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության փորձի հանգամանքները
Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
15:24
Արմինե Օհանյան. Իշխանության պարկեշտ ներկայացուցիչը կխուսափեր իր լայն ժպիտը, չպատճառաբանված երջանկությունն ի ցույց դնելուց
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ու կնոջ վոյաժներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:21
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է
Հուլիսի 18-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Քաղաքացու ահազանգը. Իջևանի դենդրոպարկը որպես Ազգային Արժեք շուտով կվերանա կառավարության անսքող վատ վերաբերմունքի պատճառով
«Իջևանի դենդրոպարկը որպես Ազգային Արժեք  շուտով կվերանա կառավարության անսքող վատ վերաբերմունքի պատճառով։ 2024 թ օգոստոսի 1֊ին կլրանա...
Աղբյուր` Panorama.am
15:10
Իսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է. Թևանյան
«Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է»
Աղբյուր` Panorama.am
15:10
Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր
Այսօր կհրապարակվեն բուհական ընդունելության ցուցակները
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա
15:15 18/07/2024

Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}