Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է փակ սեքս-միջոցառման մասին հրապարակումը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել՝ Երևանում փակ սեքս-միջոցառում անցկացնելու մասին հրապարակումների կապակցությամբ։ Panorama.am-ին այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքում գովազդվող միջոցառման մասին մանրամասներ է հրապարակում տելեգրամ ալիքը։
Ըստ այդմ, միջոցառումը նախատեսված է փետրվարի 10-ին, նախատեսվում է 50 կնոջ և 50 տղամարդու մասնակցություն, մասնակցության արժեքը 80 և 150 հազար է։ Ըստ տեղեկատվության, տարվա ընթացքում 4 նման խնջույք է նախատեսվում Երևանում։ Միջոցառման անցկացման վայրի մասին տեղեկացնում են վճարումն իրականացնելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան