Այս տարի Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը
«2024 թվականին Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը, և այս վարակն արդեն կդառնա կառավարելի մեր երկրում»,- «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում, կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողովում հայտարարեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը։
Համաժողովի ժամանակ նշվեց, որ, ըստ փորձագետների գնահատականներ, եթե ապահովվի պատվաստումների առնվազն 80 տոկոս ծածկույթ, ապա 2030 թվականին հնարավոր կլինի հիվանդացության մակարդակը նվազեցնել առկա պաշտոնական տվյալների 22 տոկոսից և ոչ պաշտոնական տվյալների 88 տոկոսից մինչև 7 տոկոս, առանց բարդությունների և բացասական հետևանքների։
Առաջարկվում է 15 տարեկան նախազորկոչային տարիքի դեռահասների շրջանում ջրծաղիկի դեմ երկու դեղաչափ պատվաստումների իրականացում 4-8 շաբաթ միջակայքում, 1 տարեկան երեխաների շրջանում ջրծաղիկի դեմ մեկ դեղաչափ պատվաստումների իրականացում։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան