Հակոբ Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի մասին «Վերելք» գիրքը
«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացմանը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկաներին ասաց, որ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին, ով երեկ կալանավորվել է, վերջերս գիրք է հրատարակվել, որը կոչվում է «Վերելք»։
«Գրքում խոսում է Հայաստանի՝ դեռ սովետական ժամանակներից թվայնացման ճանապարհի մասին: Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը ԽՍՀՄ-ում, կարծում եմ՝ նաև ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել։ Հայաստանի համար այդ բոլոր շատ կարևոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով և մարտահրավերների հաղթահարումներով այսօր Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող «Սիներջի» ընկերության հիմնադիրն է և տնօրենը: Ես կուզենամ մենք ծափողջյուններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին:
Բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին անպայման ձեռք բերել և կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որն ինձ շատ ոգևորվել է ու շատ գաղափարներ է տվել»,- ասաց նա:
Աշոտ Հովհաննիսյանի մասին «Վերելք» գիրքը լույս է տեսել 2023թ․ հունվարին։ Ինչպես ներկայացնում են գրախանութները, այն Աշոտ Հովհաննիսյանի հարուստ կենսագրության մասին է. «Այն մեծ հայի կենսագրության և հաջողության պատմությունն է, նրա կյանքի ուսանելի, ոգևորող և ուշագրավ դրվագները, փորձառությունն առաջնորդության, բիզնես մտածողության, ստեղծարարության ոլորտներում, ինչպես նաև նրա մտորումները ներուժի, հայրենասիրության, երջանկության, պայքարելու կամքի և այլ կարևոր գաղափարների շուրջ»։
Նշենք, որ նախօրեին «ՍԻներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է: Նույն գործով ձերբակալված են էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ, կալանավորվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը երկար տարիներ աշխատել է «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Այս գործով անցնում է նաև օրեր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը:
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
- Ո՞ր տարբերակը կընտրի այս իրավիճակում հայտնված Ալեն Սիմոնյանը
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք շահառուներին անհիմն փոխհատուցել է 238.4 մլն դրամ. ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման մասին
- Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ. ՔԿ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ մամուլի խոսնակ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է
- ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում է, առգրավել է փոխնախարարի իրերը