Առողջություն 17:14 01/04/2024 Հայաստան

Կանաչի նվազեցումը քաղաքում անբարենպաստ է ազդելու մեր առողջության վրա ընդհանուր. ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ

Նախորդ տարվանից Երևանի քաղաքային իշխանությունը քաղաքի սաղարթավոր ծառերը փոխարինում է  հուդայածառերով, սակուրաներով և սաղարթ չունեցող այլ ծառերով։ Իսկ Երևանը, գտնվելով կիսաանապատային գոտում,  բնապահպանների պնդմամբ, պետք է ունենա այնպիսի ծառեր, որոնք սաղարթավոր են ու ստվեր են ստեղծում։

Panorama.am-ը զրուցել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի հետ, թե Երևանի փոշու պայմաններում նոր տնկվող ծառերը՝ սակուրա՝ ոչ տերևախիտ, հուդայածառ՝ զանազան համեմունքների ծառ, գնդաձև կատալպաներ, սաֆորաներ, օճառածառ, ալերգիկ չե՞ն և որքանո՞վ են դրանք առողջարար քաղաքային պայմաններում հարցերի վերաբերյալ։

Արմինե Հակոբյան-Սովորաբար ալերգիկ ռինիտ հիվանդությունն առաջացնում է այն ծաղկափոշին, որի փոշոտումը տեղի է ունենում քամով, ոչ թե միջատներով։ Այսինքն, ալերգիկ ռինիտն առաջացնում են քամուց փոշոտվող բույսերը, ծառերը, ծաղիկները։

Որոշ ծառեր, որոնք ունեն շատ ծաղիկներ, հիմնականում ալերգեններ չեն համարվում։ Ալերգիա առաջացնում են ավելի շատ այն ծաղիկները, որոնք ունեն սուր հոտ։ Այսինքն՝ ոչ թե ալերգիա, այլ պրովոկացիոն գործոն, որպես գրգռիչ են ազդում։

Բայց, նվազեցնելով կանաչի՝ ծառերի, բույսերի քանակը, որոնք նպաստում են, որ թթվածին նորմալ արտադրվի, քամուց է պաշտպանում,  անբարենպաստ է ազդելու մեր առողջության վրա ընդհանուր։ Չեմ կարող ասել, որ յուրահատուկ ալերգիաները դրանից շատանալու են։

Երբ որ չկա  շատ բույս, փոշուց պաշտպանություն, եթե օդում փոշին շատ է, օդի աղտոտվածությունը բարձր է, գերազանցում է նորման, կարող է բերել բրոնխների հիպերռեակտիվության բարձրացմանը։

Բրոնխների հիպերռեակտիվությունը մի վիճակ է, որի ժամանակ մեր բրոնխների լորձաթաղանթն ավելի զգայուն է, ավելի է գրգռվում տարբեր ազդակների ազդեցության տակ, իսկ եթե բրոնխների հիպերռեակտիվությունը բարձրանում է, կարող է բերել բրոնխյալ ասթմա հիվանդացության բարձրացմանը  կամ արդեն բրոնխյալ ասթմայով կամ ալերգիկ ռինիտով հիվանդների մոտ եղածը խորացնի։

Panorama.am- Ալերգիայի որոշ տեսակներ գարնանը սրվում են, շատերի մոտ անընդհատ փռշտոց է սկսվում, աչքերից արցունք է հոսում։ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ, ո՞ր դեպքում դիմել բժշկի խորհուրդներին։

Արմինե Հակոբյան-Գարնանը սրվում է ալերգիկ ռինիտ, ալերգիկ ռինոկոնյուկտիվիտ, ալերգիկ բրոնխյալ աթսմա հիվանդությունները, որոնք հենց պայմանավորված են ծաղափոշիով։  Պետք է հաճախ լվացվել, լոգանք ընդունել, որպեսզի ծաղկափոշին վերանա, օգտագործել օդորակիչներ, պատուհանները փակ պահել։ Քամոտ եղանակին վիճակը վատանում է, քանի որ ծաղկափոշին պտտվում է  օդում, ավելի շատ է տարածվում։ Տնային կենդանուն ման տալուց կարող է ծաղկափոշին կենտրոնանա կենդանու վրա, դրա համար պետք է տանել տուն ու կենդանուն լողացնել։

Կարելի է նաև աղային լուծույթներով քթի լվացում անել։

Եթե բոլոր միջոցառումները չեն օգնում, իսկ դրանք հիմնականում չեն օգնում, այդ դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ դրան կա ախտորոշում, լիարժեք բուժում։

Panorama.am-Շնորհակալություն մասնագիտական գնահատականի և խորհուրդների համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:32
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը
Տուժածը հոսպիտալացվել է, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Աղբյուր` Panorama.am
08:28
Վերնախավերի կամքը, հմտությունն են վճռում քաղաքակրթության ապագան, այլ ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը. Ոսկանյան
«Նսեմացումը չի կարելի կերպափոխել «ոչինչ, կարևորը հաց ուտելն է» գռեհիկ կաղապարով, քանի որ նսեմացումը հաղթահարելու միակ և պատվաբեր վերջնարդյունքը գերակայությունն է»։
Աղբյուր` Panorama.am
08:22
Ահազանգեր՝ Երևանում հորդառատ անձրևից հետո
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21։30-ից ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք ահազանգեր են ստացվել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի,...
Աղբյուր` Panorama.am
23:52
Արամ Ա-ն և կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը քննարկել են Հայաստանի իրավիճակը
Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են. «Այս առաւօտ՝ Ուրբաթ, 13 Սեպտեմբեր 2024֊ին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց...
Աղբյուր` Panorama.am
23:27
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկաց հավաքականները կրկին հաղթեցին մրցակիցներին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց բրազիլացիների հետ և...
Աղբյուր` Panorama.am
23:12
Մեր տղաների հերոսությունը իրավունք չունենք փոշիացնելու, այն իմ հավատամքն է. Բագրատ Սրբազանի հարցազրույցի անոնսը
«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Բագրատ սրաբազանի հարցազրույցի անոնսը, որը եթեր է հեռարձակվելու Սեպտեմբերի 14-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:45
Երևանը կրկին ջրի տակ է անցել կարճատև անձրևից հետո
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆոյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի հերթական հեղեղումից և գրել է. «Սա...
Աղբյուր` Panorama.am
22:08
Նիկոլ Փաշինյանն Իգոր Սարգսյանին նշանակել, այնուհետև ազատել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշում է ստորագրել, որով Իգոր Սարգսյանին ազատել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ՝ քրեադատավարաքաղաքական.Փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքը 1 ամսով երկարացնելու մասին
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննիչի միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
21:44
Հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 3 պաշտոնյաների գործը կարճելու որոշումը
ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
20:47
Միջազգային զարգացումների ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք դեռևս շարժվում ենք հակառակ ուղղությամբ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:36
2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Երկու տարի առաջ, սեպտեմբերի 13-14 Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով...
Աղբյուր` Panorama.am
20:22
Հայ հոգևորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել, Հռոմից տեղափոխվել է Բեյրութ
Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված  մարմինը, որ քիչ հետո հատուկ արարողությամբ պիտի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ՄԱԿ ԳՔ փոխտեղակալը երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձել է միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերին
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում
Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. նոր մրցույթ կանցկացվի
ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից տեղեկացել է, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան  
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև...
Աղբյուր` Panorama.am
18:33
2023-ին տեղի ունեցածը ցեղասպանnւթյnւն էր, որը կարող էր շարունակվել հենց ՀՀ-ում ու դեռ տեղի ունեցող ցեղшսպանությnւն է. Օկամպո
«Հայերը պետք է հասկանան՝ 2023 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, կարող էր շարունկավել Հայաստանի տարածքում։ Արթնացեք։ Սա դեռ տեղի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իսրայելը սպանված թուրք ակտիվիստի դին ուղարկել է Բաքու
Հորդանան գետի արևմտյան ափին սպանված Թուրքիայի քաղաքացի, ակտիվիստ Այշենուր Էզգինի դին Իսրայելից ուղարկվել է Բաքու։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ադրբեջանի դաժանnւթյnւններից տուժած 4 հայեր գնալու են ԱՄՆ, հանդիպելու կոնգրեսականների
«Արցախի առաջնոդների հետ հանդիպմանը նույնն եմ լսել՝ միջազգային իրավունքը ուժ չունի, մեզ չի պաշտպանում։ Պատասխանես՝ այո, բայց կախված է...
Աղբյուր` Panorama.am
17:52
Բացահայտվել է ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու դեպք
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հանդիպելու եմ Գարեգին Երկրորդին, արցախցի որոշ առաջնորդների. Լուիս Մորենո Օկամպո
«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների, առաջին անգամ եմ տեսնում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
17:28
Թովմասյանն առաջարկեց դատական նիստը շարունակել առանց լրագրողների
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը դատական նիստի հերթական ընդմիջումից հետո դատավորին առաջարկեց նիստը շարունակել առանց լրագրողների։...
Աղբյուր` Panorama.am
16:52
Դավիթ Գիշյան... Վերադարձել էր գրավված դիրք վիրավորի հետևից ու գերեվարվել
«Երկու տարի առաջ, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը։ ... Քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները և ժամեր անց զոհվեց»։
Աղբյուր` Panorama.am
16:18
Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը
Կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստանյութը՝ MVA-BN, նախաորակավորվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնել է ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ապատեղեկատվության տարածման ֆոնին Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում
Նախիջևանում գտնվող Առանձին համակցված բանակում ցուցադրական մարտավարական զորավարժություններ են անցկացվել հրետանային ստորաբաժանումների մարտական...
Աղբյուր` Panorama.am
16:07
Սոֆիա Հովսեփյանն արձագանքել է իր ու արցախցի նախկին պաշտոնյայի մասին տարածվող լուրերին
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն արձագանքել է իր ու արցախցի նախկին պաշտոնյա Արշավիր Ղարամյանի մասին տարածվող լուրերին. «Հավանաբար...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խամաճիկային պետության ճակատագիրը գրեթե միշտ կանխոորշված ողբերգական է. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Խամաճիկային պետությունը (ռուսերեն՝ Марионеточное государство, անգլերեն՝ Puppet State), մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}