«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել, ես իմ ասելիքն ասացի»,- Երևանի ավագանու նիսում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ արձագանքելով Տիգրան Ավինյանին։
Վերջինս ասաց, որ Վարդանյանը 4 տարի առաջ հայտարարում էր, որ թեղիները պետք է կտրվեն, իսկ այսօր պայքարում է դրանց փոխարինման դեմ։
«Լավ է, որ ասել եք Ձեր ասելիքտը, բայց ընթացակարգին համապատասխան ասեք»-արձագանքեց Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ Քրիստինա Վարդանյանը ելույթ ունեցավ և կոչ արեց դադարեցնել ծառերի մեծածավալ հատումը։
Ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ Վարդանյանը թող գնա Հայկ Մարությանին ասի այդ ամենը։
«Անի, հանգստացեք, Եկել էք վրեժխնդրություն եք ուզում հանել, այստեղ մեյմունություն եք անում, հերիք է»,-հայտարարեց Քրիստինա Վարդնայնը։
Անի Խաչատրյանը հայտարարեց, թե Քրիստինա Վարդանյանը պետք է ասի, որ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար է այս ամենն անում։
Քրիստինա Վարդանյանն էլ պատասխանեց, որ ինքն է հրաժարվել այդ պաշտոնից։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը