Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում արված գրառումների սքրիններ։
Դրանցից մեկի համաձայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանգստացնում է խմբի անդամներին՝ կարևորելով, որ նրանց նյարդերը հանգիստ լինեն, իշխանությունն իր տեղում անում է իր գործառույթները։
Բաբայանը հրապարակել է այս գրառման ներքո արված մի քանի մեկնաբանություններ։
Դրանցից մեկում Հայկանուշ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնում Արայիկ Հարությունյանին, խոստովանում, որ անհանգստացած են, նկարներում մարդիկ շատ են երևում։
Panorama.am-ը պարզեց, որ Հայկանուշ Բեգլարյանը Ոսկեպար գյուղից է։ Նաև այս գյուղի բնակիչների տներն են հայտնվելու թշնամու թիրախում սահմանազատման հետևանքով։
Հայկանուշը սովորել է Ոսկեպարի դպրոցում։ Հիմա Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավարն է։ Աշխատավայրում նրան Հայկուշ են ասում։ Ֆեյսբուքի գլխավոր նկարը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ է։ Ինչպես երևում է, նա պարտաճանաչ կատարել է Հարությունայնի հանձնարարականը, հրապարակել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու «ի պատասխան Բագրատի» նրան հռչակել ընտրված վարչապետ։
ՔՊ-ի աշխատանքային խմբից արտահոսած մեկնաբանություններից մեկում էլ ոմն Հայկ Մկրտչյան կարծիք է հայտնել՝ ովքեր մասնակցել են բողոքի գործողություններին, պետական, կրթական համակարգում տեղ չունեն։ Այսինքն, առաջարկում է հանրահավաքին մասնակցածներին ազատել աշխատանքից։
Այս Հայկ Մկրտչյանն էլ Կոտայիք մարզպետի տեղակալն է։ Նրա աշխատանքային կենսագրությունը հատկապես հարուստ է Փաշինյանի իշխանության տարիներին։ 2019-2020թթ. եղել է Արտաշատ ՋՕԸ փոխտնօրեն, 2020-2021թթ. Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2022-ից Կոտայքի փոխմարզպետն է։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
- ՆԳՆ. Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան