Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան ավերումը եկեղեցին ամբողջությամբ ծածկվել էր տախտակամածներով և ծածկերով:
monumentwatch.org-ի հաղորդմամբ, ներկայումս ոչնչացման վտանգի տակ է Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել էր 2002 թվականին.
«Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ Համբարձումն էր, ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ: Հաշվի առնելով Բերձորի եկեղեցու նախադեպը, նույն ճակատագիրը սպառնում է նաև Աղավնոյի եկեղեցուն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
- Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
- Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
- Ադրբեջանն օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի է վերածում
- Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի
- Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում