Արամ Ա Հայրապետը Հռոմի պապի հետ հանդիպման ընթացքում հայցել է աջակցություն՝ Ադրբեջանում գտնվող բանտարկեալներին շուտափույթ ազատ արձակման համար
Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ունեցած հանդիպման ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախ իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Արցախի հարցի վերաբերյալ նրա ցուցաբերած զօրակցության համար՝ միաժամանակ խնդրելով, որ նույն զօրակցությունը շարունակի Արցախի հայության միջազգային երաշխավորությամբ Արցախ վերադառնալու և Ադրբեջանում գտնվող բանտարկեալներին շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Cilicia TV-ին։
«Վերոնշյալ հարցերի շուրջ Վեհափառ Հայրապետը նաև խոսել է Վատիկանի արտաքին գործերի նախարար քարդինալ Քալաղըրին եւ արևելյան կաթոլիկ եկեղեցիների գրասենեակի պատասխանատու քարդինալ Կիւճերոթիի հետ:
Հայտնենք, որ մի քանի շաբաթներ առաջ ռուս եկեղեցու հոգևոր պետ Կիրիլ Պատրիարքին ուղղած իր նամակում, Վեհափառ Հայրապետը առաջարկել էր Պատրիարքին, ում հետ երկար տարիներ անձնական բարեկամական կապեր ունի, միջամտել Ռուսաստանի նախագահի մոտ՝ իր կարգին աշխատանք տանելու Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկեալների ազատ արձակման, ինչպես նաև հոգևոր ու մշակութային հարստության ու ժառանգության պահպանման համար»,- ասվում է հաղորդագրությունում