Իրավունք 13:37 18/06/2024 Հայաստան

Լրագրողների նկատմամբ ուժ կիրառածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. IPI

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) խիստ անհանգստություն է հայտնել հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ոստիկանական ուժերի գործողությունների հետևանքով 10 լրագրողների վիրավորվելու առթիվ։

«Անհապաղ կոչ ենք անում մանրակրկիտ կերպով հետաքննել այս միջադեպերը, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար»,-նշված է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

IPI-ն  հիշեցնում է՝ հունիսի 12-ին Երևանի խորհրդարանի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին դեմ արտահայտվող և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Այդ ժամանակ Փաշինյանը ելույթ էր ունենում խորհրդարանում։

Ըստ տեղեկությունների՝ անվտանգության ուժերը լուսաձայնային նռնակներ են կիրառել, երբ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք և ճեղքել են ոստիկանական պատնեշները՝ քարեր և շշեր նետելով ոստիկանների վրա։ Բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել առնվազն 10 լրագրողներ և օպերատորներ։

Վիրավորների թվում են ABC.am-ի երկու անձնակազմ։ Ինչպես հայտնել  է ABC-ի լրագրող Նանե Հայրապետյանը, բախումների ժամանակ վիրավորվել են Նանե Հայրապետյանը և օպերատոր Արման Ղարիբյանը, իսկ լրագրող Աղվան Ասոյանը և օպերատոր Էդիկ Մալաքյանը վիրավորվել են խլացուցիչ նռնակների կիրառման հետևանքով։

News.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանի ոտքը կոտրվել է, ևս երկու օպերատորներ՝ Սիվիլնեթից Նարեկ Հայրյանը և Armlur.am-ից Հովսեփ Հովսեփյանը և Mediahub.am-ի լրագրող Նարե Գևորգյանը նույնպես վնասվածքներ են ստացել։

Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություններ, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով որպես «անհամաչափ ուժի կիրառում» և պատասխանատվություն պահանջելով նրանց համար, ովքեր միտումնավոր թիրախավորել են հավատարմագրված լրագրողներին կամ վնասել սարքավորումները:

«Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից, իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած ուժ կամ բռնություն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի», - ասել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:11
Փողի համար սպանեցին. Մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրում
Պլաստիկ վիրաբուժությունից հետո մահացած կնոջ ամուսինը բժշկին`Արթուր Սարգսյանին  է մեղադրում։ «Փողի համար սպանեցին, տանս ճարագը...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հոկտեմբերի 11-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 11-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.88 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Ինչով է բացատրվում Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
08:46
Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն
Գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։ ArmLur.am-ին հաած լուրերի համաձայն՝ ժամը 05։00-ի սահմաներում...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու է Անահիտ Ավանեսյանը պատվաստման օրինակ ծառայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Ժողովուրդ». Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայր և որդի Երեմյաններ» և Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Հրապարակ». Ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում նախարարի պաշտոնը կռվախնձոր է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». Նախարարի թեկնածուի փնտրտուքը շարունակվում է
Արփի Դավոյանին բացատրել են, որ չի ձգի նախարարի պաշտոնին
Աղբյուր` Panorama.am
08:30
Հոկտեմբերի 11-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:28
Ավտոմեքենան գլորվել է ձորակը և բռնկվել
Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը.Շահվերդյան
«Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը»,- ահազանգում է Արցախի բռնազավթված...
Աղբյուր` Panorama.am
08:03
Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով
«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց»,-ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումից հետո, որն...
Աղբյուր` Panorama.am
00:44
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն 2։2 խաղաց Ֆարերյան կղզիների թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում մրցեց Ֆարերյան կղզիների թիմի հետ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Թիմերն...
Աղբյուր` Panorama.am
23:41
Առաջին խաղակեսից հետո Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման հաշիվը 1։1
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում Ֆարերյան կղզիների թիմի հետ առաջին խաղակեսն ավարտեց հավասար է՝ 1:1 հաշվով:...
Աղբյուր` Panorama.am
23:32
Գարեգին Բաղրամյանից հետո պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
22:36
Բախվել են 2 «Opel»-ներ, որոնցից մեկը հայտնվել է ձորակում
Հոկտեմբերի 10-ին, Ժամը 18:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա...
Աղբյուր` Panorama.am
22:19
Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամին
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է «Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում...
Աղբյուր` Panorama.am
22:03
Լուրերը սուտ են, կրկեսի շենքը մնալու է՝ որպես կրկեսի շենք. Սոս Պետրոսյան
Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Երևանի կրկեսի շենքը, որի բացումը սարերի հետևում չէ, շուտով վերածվելու է առևտրի կենտրոնի։ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական շրջանին
Իսրայելական ինքնաթիռները գնդակոծել են Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա շրջանը։ Ռմբակոծության մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:25
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Գարեգին Բաղրամյանը
Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
20:54
Խնձոր նետող պապիկի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. Ռոման Երիցյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է «Հաշվի առնելով լրագրողների մեծ հետաքրքրվածությունն ու անընդհատ հնչող զանգերը՝ տեղեկացնում եմ․...
Աղբյուր` Panorama.am
20:54
Ժրաջան ԱԱԾ
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի արարքների համար կարող են էլ ոչ նախաքննություն անել, ոչ դատավարություն։ ԱԱԾ այսօրվա գործողություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ոստիկանության ձախողված «խրտվիլակ» օպերացիան. խրտվիլակը կրկին դատախազության շենքի մոտ է. Սրբազան պայքար
«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը լուսանկար  է հրապարակել, տեղեկացնելով, որ երեկ դատախազության մոտ տարած խրտվիլակը կրկին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի՝ տարածքային պահանջներից հրաժարվելու. Էլչին Ամիրբեկով
Հայաստանը փորձում է Աչքերին թոզ փչել՝ փորձելով որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ «Լենտո ռու»-ն...
Աղբյուր` Panorama.am
19:29
ԱԺ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ի նիստում
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերի վերաբերյալ պաշտոնական տեղեկագրից պարզվում է, որ հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Կրթական հաստատություն, երեխաների ներկայությամբ նման գործողությունը հավասարազոր է նույն այլանդակությանը. Գեղամ Մանուկյան
ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է։ «Ժողովրդավարության բաստիոնի» սև դիմակը.......
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ
12:18 09/10/2024

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}