Հյուրանոցային համալիրում սպանվածը Սևանի ավագանու անդամ է
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում սպանված 37-ամյա տղամարդը Սևանի ավագանու անդամ Արսեն Ռաֆայելի Աֆիյանն է։
«Ֆիզիկապես մեզ հետ չէ մեր գործընկերը՝ Սևան համայնքի ավագանու անդամ, լավագույն երիտասարդ ու մասնագետ Արսեն Ռաֆայելի Աֆիյանը, որը դեռ չէր բոլորել 37 տարին:
Կենսուրախ ու միշտ պատրաստակամ, վստահելի ու լավատես մեր Արսենը դեռ այնքան նպատակներ ու ծրագրեր ուներ, սակայն այլ բան էր կանխորոշված, ու երկրային կյանքի վերջակետը դրվեց»,-Աֆիյանի գույժը հայնտել է Սևանի քաղաքապետարանը։
Աֆիյանն ատամնաբույժ էր, ունի երեք զավակ։
ՔԿ-ն այսօր դեպքի մասին մանրամասներ էր հայտնել. նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ, հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։
2024թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 06։40-ին, «Սևան» ԲԿ-ից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի 37–ամյա բնակիչը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներին ձերբակալելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան