![](https://panorama.am/news_images/1012/3035848_1/f66ab621746e9b_66ab621746edb.thumb.jpg)
Նոր կարգավորումներ՝ ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների գործունեության իրականացման համար
Նխագծի մշակումը պայմանավորված է ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) իրականացման հայտների ձեվարոման ֆինանսավորման և կատարմա կարգերի մշակման համար իրավական հիմնք ստեղծելու անհրաժեշտությամբ»,- կառավարության նիստում հայտնեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով կառավարության հեղինակած օրենսդրական փոփոխությունը։
Նրա խոսքով՝ փոփոխություններչը հնարավորություն կտան առավել արագ և դյուրին ընթացակարգով պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույքը տրամադրել իրավասու պետական մարմիններին:
Ըստ նախարարի՝ այդ աշխատանքներն այսօր էլ կատարվում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ, սակայն բանավոր հիմքով:
«Նախագծով առաջարկվում է ստեղծել ինստիտուցիոնալ հենք, որոնցով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն, այն է՝ հստակ պատկերացում կունենան, թե ԳՀՓԿ աշխատանքների համար դիմելու հայտերն ինչպես են ձևավորվում, ֆինանսավորվում, կատարվում»,- ասաց Հայրապետյանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ:
Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով: Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր:
Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Թող այդպես հարցականների մեջ էլ մնան. Անահիտ Ավանեսյանը՝ իր հրաժարականին սպասողներին
- Կառավարությունը ստեղծում է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն
- Այսուհետ սպանդանոցային տնտեսությունները մեկ կիլոգրամ մսի իրացման համար կվճարեն 100 դրամ հարկ
- Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները
Լրահոս
Տեսանյութեր
![Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա](https://panorama.am/video_images/19/54520_1/f67920f8d23fdf_67920f8d2401f.thumb.jpg)
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
![Փաշինյան. Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է](https://panorama.am/video_images/19/54516_1/f6790fbb5e11fa_6790fbb5e123a.jpg)
![Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից](https://panorama.am/video_images/19/54493_1/f6790b020677f5_6790b02067837.jpg)