Գեղարքունիքում սեփական տան տանիքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Օգոստոսի 1-ին ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքի գյուղերից մեկի տներում դի կա:
«Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 10-րդ փողոցի տան տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 35-ամյա Թևոս Ղ.-ի դին:Դեպքի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Թևոս Ղ.-ն ժամը 12:30-ի սահմաններում իր տան տանիք բարձրացող փայտյա աստիճանի նախավերջին սանդուղքից հոսանքի մալուխով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Համագյուղացուն մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
- Վոլգոգրադում պայթած պոմպակայանի ավերակներում հայտնաբերվել է երրորդ զոհի մարմինը
- Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու մարմինը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր