Պուտինը դիմավորել է փոխանակումից հետո ՌԴ վերադարձած ռուսներին
Վնուկովո-2-ում գտնվող ինքնաթիռի թեքահարթակի մոտ գերիների փոխանակումից հետո վերադարձած ռուսներին դիմավորել է Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել բոլորին հայրենիք վերադառնալու կապակցությամբ»,- ասել է նախագահը։
Երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել զինվորական ծառայության մեջ ներգրավվածներին՝ երդման և պարտքի հանդեպ հավատարմության համար և հայտարարել նրանց պետական պարգևների առաջադրման մասին։
Հինգշաբթի ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ութ անձ, ովքեր բանտարկված էին ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում Թուրքիայի Անկարայի օդանավակայանում տեղի ունեցած փոխանակման արդյունքում վերադարձվել են իրենց հայրենիք։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն Թուրքիայի տարածքով ազատ է արձակել 16 բանտարկյալի՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից 8 ռուսների ազատ արձակման
- Ռուսական ինքնաթիռը է թռել Թուրքիա՝ կալանավորների փոխանակման մասին տեղեկատվության ֆոնին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան