Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության գործով հայցադիմումն ուղարկվել է դատարան․ Բագրատ Սրբազան
«Ամոթը լավ բան է, ես Հեղինեին եմ ասում այս պահին։ Եթե նա իսկապես արել է դա՝ պետք է ամաչի»,- պատասխանելով գաղտնալսման վերաբերյալ հարուցված քրեական գործին վերաբերող հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եղեկեղու բակում։
Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Տավուշը հանուն հայրենիքի շարժումը հայտնեց, որ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցի այն համարում, որտեղ հաստատվել է Բագրատ Սրբազանի համարում։ Մասնավորապես, գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։
«Բոլոր տեսանյութերը կան։ Մենք իջել ենք ներքև դուռը թակել ենք, խոսակցությունը կա։ Անվտանգության ծառայողներին ենք ասել, բարձրացել են վերև։ Ներսից ինքը զանգել է Ոստիկանության կենտրոնի վարչության պետքն է եկել։ Այդ ընթացքում խստիվ արգելված է եղել, հատկապես իմ կողքը կանգնողներին ալկոհոլ օգտագործել»,- ասաց նա։
Սրբազանը նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության գործով հայցադիմում է ուղարկվել դատարան։
«Այսօր կամ վաղը կհայտնեն, թե ինչ ընթացքի մեջ է։ Նա պետք է նվազագույնը՝ ներեղություն խնդրի»,- ասաց նա։