Ամբողջ պետություն են հանձնում՝ Սահմանադրություն և Հռչակագիր փոխելու իրենց մոլուցքի մեջ. Բագրատ Սրբազան
«Մեր կենցաղային, պարզ հարաբերությունների միջից նաև ավելի վեր է գնալու,կտոր-կտոր հայրենիքի կորստի»,- Աջափնյակում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ սրբազանը։
Նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարել են, թե հանդիպումներ են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և համաձայնեցրել են, որ այս պահին խաղաղության պայմանագրում «Զանգեզուրյան միջանցք» չի լինելու՝ Սրբազանը հայտնեց, որ դրա փոխարեն պարտադրում են որ Սահմանադրությունը փոփոխվի։
«Այս մարդիկ ցնծում են, փորձում են ասել , որ ձեռքբերում ունեն՝ ասելով. «Տեսաք, «զանգեզուրի միջանցք չտվեցինք»» բայց փոխարենն ամբողջ պետություն են հանձնում, Սահմանադրություն և Հռչակագիր փոխելու իրենց մոլուցքի մեջ, որովհետև իրենք չեն փոխողը, իրենց բացահայտ թելադրում են»,- ասաց Բագրատ սրբազանը
Նա հայտնեց, որ Սրբազան շարժման պայքարը շարունակվում է, քաղաքական լուծումներ են լինելու։
«Երկիրը չարիքից ազատվելու է, այդ ժամանակը հեռու չէ... Սա Հայրենիքի ցավով ապրող, տառապող, բանականություն ունեցող, հայրենիք ու Աստված սիրող մարդկանց պահանջն է»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այսօր կհանդիպի Աջափնյակի բնակիչներին
- Այսօր մեզ թելադրում են, երբևէ չի եղել, որ թշնամական պետությունը ինչ-որ բան թելադրի մեր պետությանը. Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազանը Դավիթաշեն վարչական շրջանում հանդիպում է բնակիչներին