80 % դեպքերում ուժի սպառնալիքը հեղափոխականների համար բերում էր էֆեկտիվ արդյունքի. Վիգեն Հակոբյան
Հայաստանում իշխանափոխություն՝ փողոցայի՞ն պայքարով, թե՞ քաղաքական ընթացակարգային գործընթացով։ Հնարավո՞ր է նաև իշխանափոխության հիբրիդային տարբերակը։ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում վերոնշյալ հարցերի շուրջ իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
●Հիմա խոսվում է, որ եթե նույնիսկ հեղափոխություններ են լինում, թավշյա կկոչվի, կամ ոչ թավշյա, ավելի կոշտ ինչպես եղավ Մայդանում, բայց ավելի շատ մարդիկ խոսում են հիբրիդային տարբերակի մասին։ Այսինքն, ամեն ինչ կարող է լինել թավշյա եղանակով, բայց ինչ որ մի պահի վերափոխվում է մի այլ ձևի։
●Յուրաքանչյուր թավշյա հեղափոխության իմաստն այն է, որ այնպիսի իրավիճակ ստեղծես փողոցում, որպեսզի այն ընկալվի որպես երկիշխանություն և ուժայիններիր մի հատվածին բերի քո կողմը, իսկ ուժայինների մի հատվածը և ընդհանրապես հասարակության հիմնական հատվածն ընկալում է, երբ զգում է ուժը։ Ուժը բացարձակապես չի նշանակում որ պետք է շենք գրավես, ջարդես-փշրես։ 80% դեպքերում ուժի սպառնալիքը հեղափոխականների համար բերում էր էֆեկտիվ արդյունքի։
●Հայաստանում ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այն ինչը կոչվում է Էլիտա՝ ինժեներական, գիատական... Ես չեմ խոսում ռազմական էլիտայի մասին, որովհետև 2020 թվականից հետո այն գոյություն չունի՝ իրադարձությունների և վարքագծերի հայտնի պատճառներով։ Ընդհանրապես՝ պարտված բանակի գեներալիտետը չի կարող էլիտա համարվել։ Էլիտայի բացարձակապես իմպոտենտությունն է։ Այսինքը մարդիկ որոնք իրենց ներկայացնում են որպես ազգի սերուցք, բացարձակապես վախկոտ են, կամազուրկ և որևէ դիրքորոշում չեն հայտնում՝ թաքնվելով «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ունիվերսալ բանաձևի տակ։
●Ես հույս ունեմ, որ այս ամառվա շրջանում այն տնային աշխատանքը, որ կատարվում է, ուղղված է նաև նրան, որ աշնանը համադրություն լինի նաև հոգևորի, որը կա, շատ ուժեղ է այս շարժման մեջ՝ նաև արժեհամակարգային առումով որպես այլընտրանք և քաղաքականի։
●Սա բարդ է, քանի որ պետք է գտնել մարդկանց, որոնք որևէ կլիշեների տակ չեն հայտնվում՝ նախկիններ, ներկաներ, թալանչիներ, ոչ թալանչիներ... Այսինքը մարդիկ, որոնք ընկալելի են հասարակության համար։ Այսինքը, պետք է լինի ուժեղ հոգևորը, որը համարդվի ուժեղ, գոնե շատ թե քիչ ընկալելի քաղաքականի հետ։
Հարցազրույցն ամբողջութմաբ՝ կից տեսանյութում։
Արմեն Վարդանյան
Հարակից հրապարակումներ`
- Կա կոնսենսուս, որ Փաշինյանը չպետք է ղեկավարի երկիրը, բայց չկա կոնսենսուս, թե ով պետք է փոխարինի նրան. Վիգեն Հակոբյան
- Սրբազան շարժման աշնան ակտիվությունը կարող է շատ բան փոխել. Արմեն Մանվելյան
- Իշխանությունների «հակառուս քաղաքականությունը» կրկնապատկել է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը. Արմեն Մանվելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ