«Հրապարակ». Ներքին Հանդում թշնամին գրավել է նաև գերեզմանոցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մշակութաբան Հայկուհի Մուրադյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության յուրացումը։ 2 թիրախ ունեն ադրբեջանցիները` մեր հերոսների արձանները, ցեղասպանության զոհերի հուշահամալիրները, առաջին ազատամարտում զոհվածների հիշատակի հուշահամալիրները և հայկական գերեզմանոցները, հատկապես՝ միջնադարյան, որոնք վկայում են, որ հայերն այստեղ ապրել են դարերով:
Եթե հիշում եք, թշնամին գրավել է նաև Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի գերեզմանոցը, և մարդիկ ոչ միայն չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների գերեզմաններին, այլև մահացածներին հուղարկավորել:
Երեկ մենք տեղեկացանք, որ Ներքին Հանդում նոր գերեզմանոց են հիմնել, որտեղ արդեն մեկ հուղարկավորություն կատարվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին. Վտանգավոր է, գլխավոր հատակագծում հեծանվային որևէ արահետ չեք նախատեսել