«Հրապարակ». Սևանի կառավարական ամառանոցում Փաշինյանը կհավաքի իշխանական վերնախավին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը` սեպտեմբերի 7-ին, իշխանական վերնախավին կհավաքի Սևանի կառավարական ամառանոցում, որտեղ կուտեն-կխմեն և կքննարկեն անելիքները: Նա անբռնազբոս միջավայրում գնահատականներ կտա կառավարության և օրենսդիրի գործունեությանը, ինստրուկտաժ կանի առաջիկա անելիքների մասով ու կճանապարհի դեպի քաղաքական աշուն։
Մեր տեղեկություններով՝ հավաքը նախատեսել էին դեռ հուլիսի 9-ին՝ ԱԺ աշխատանքի ավարտից հետո, ինչպես անցած տարի, բայց ներքաղաքական անհանգիստ վիճակով և հատկապես սրբազան պայքարով պայմանավորված` հետաձգվել էր։ Ի դեպ, ՔՊ-ականները չարախնդում են, որ իրենց հաշվին հերթական քեֆն են անում՝ անցած անգամ յուրաքանչյուրը 20 հազար դրամ է «քցվել» Սևանում հավաքվելու համար։ Իբրև թե բյուջեից կուսակցական ծախսերը չեն ֆինանսավորում, բայց բոլորը հասկանում են, ինչպես Փաշինյանն է ասում` փողը երբեք շատ չի լինում: Իսկ ուրբաթ օրը խմբակցության նիստ է նշանակված։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն էլ «Հայաստան» խմբակցությանն էր տարել Բյուրական՝ արտագնա նիստում քննարկելու առաջիկա անելիքները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա թիմն ասում է՝ հավաքներ չեն անում, ամենօրյա ռեժիմով քննարկում են իրենց անելիքները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան