Քաղաքական 08:11 05/09/2024 Հայաստան

Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ, ի՞նչ գնդակ. Շարմազանով

«Պարոնայք, դուք միջազգային հարաբերություններում խաղից դուրս եք՝ offside, ի՞նչ գնդակ, ի՞նչ կիսադաշտ…»,- նշում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանի վերջին «մտքերը» առնվազն տարօրինակ են։ Մի կողմից նա նշում է, որ հետ չի կանչում իր ստորագրությունը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, իսկ մյուս կողմից՝ պնդում է առանց ռուսական միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ շփումների շարունակման վրա։

Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները ոչ միայն փորձանք են, այլ մեծ աղետ են հայ ժողովրդի ու Հայաստանի համար։

Մեր խնդիրների մի մասը  թաղված Է հենց այնտեղ։

Դեռևս 2019-ին Փաշինյանը Մյունխենում հրապարակային սկսեց Ալիևի հետ ուղիղ առանց համանախագահների բանակցությունների պրակտիկան՝ երկրորդ պլան մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։

Դրա արդյունքը եղավ 44-օրյա պատերազմն ու Արցախի մեծ մասի կորուստը՝ 2020-ի աշնանը։
Պատերազմը դադարեցվեց եռակողմ հայտարարությամբ՝ ՌԴ-ի միջնորդությամբ։ Բայց Փաշինյանը շարունակում էր իր անհեռանկար ու ազգակործան քայլերը։

Նա, համաձայնության գալով Ալիևի հետ, 2022-ին ռուսական բանակցային հարթակը փոխեց արևմտյան հարթակով, որի արդյունքն եղավ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս/Պրահա, 2022-ի հոկտեմբերի 6/:

Սրան հաջորդեց Արցախի բլոկադան ու 2023-ին Արցախի անկումն ու հայության բռնագաղթը։
Այս ամենը հետևանքն էր Նիկոլի հակազգային ու հակապետական քայլերի։ Այնուհետև նա  որոշեց շարունակել խաղալ իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կանոններով։

Հանձնվեցին Տավուշից տարածքներ, ինչպես նաև հայտարարվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու ալիևյան պահանջը 2027-ին իրագործելու մասին։

Հիմա էլ առանց միջնորդների գործընկերներով իրար առաջարկներ են փոխանցում։
Ինչքա՞ն Նիկոլը համաձայնում է Ադրբեջանի պահանջներին, այնքան նրանք կոշտացնում են պահանջները։

Թե բա՝ «գնդակն Ադրբեջանի կիսադաշտում է»։

Դուք միջազգային հարաբերություններում վաղուց խաղից դուրս վիճակում՝ offside եք, ի՞նչ գնդակ։
Գնդակը Սերժ Սարգսյանի ժամանակ էր ու Սերժ Սարգսյանի կողմից էր տշած թուրքական կիսադաշտ, որի հետ համամիտ էին և Վաշինգտոնում, և՝ Մոսկվայում։

Հիշողության կորստով տառապողներին հիշեցնեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի խոսքերը. «Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած դժվարություններին, որոնք գալիս են Թուրքիայի կողմից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը, բայց իր հետագա քայլերը կկասեցնի, մինչև Թուրքիան պատրաստ լինի շարունակել գործընթացը: Մենք ողջունեցինք նախագահի այդ հայտարարությունը, որում խոսվում է այն մասին, որ նախագահը պատրաստ է շարունակել աշխատել այդ հարցի շուրջ: Մենք Թուրքիային նույնպես քաջալերեցինք, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք երկու երկրներին հորդորում ենք շարունակել գործընթացը՝ միմյանց առջև դռներ բացելով: Հայաստանի՝ ապրիլին ընդունած որոշումը բավական տպավորիչ էր և ողջունելի: Եվ ինչպես ասում են սպորտում, հիմա գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ անեն» 04.07.2010թ»։

Հասկացա՞ք…
Սերժ Սարգսյանի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր ասում՝ «գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ կատարեն»։

Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:15
Ս․ Աստվածածնի ծննդյան օրն է
Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Աղբյուր` Panorama.am
09:28
Մի այրեք խոզանները. ՆԳ նախարարությունը զգուշացնում է հետևանքների մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհները...
Աղբյուր` Panorama.am
09:08
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
Մանրամասներ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանnւթյան, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքից
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում  ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու...
Աղբյուր` Panorama.am
08:29
Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գերմանիայի կանցլերը կայցելի Ղազախստան
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Orda.kz-ն։ Շոլցի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
19:09
2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա
Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարությունն է տարածել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ ԳԱԱ Պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Լրագրողների խոսքով, ինքնաթիռի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք կանցկացնի: «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
17:04
Բայանդուր գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}