Ձեր պարեկային ծառայության պետը պատգամավորին ասում է. «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք». Գառնիկ Դանիելյան
«4 ամիս է՝ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են։ Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»,-Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին;
Նա հիշեցրեց, որ ակցիաներին մասնակցած մեծ թվով քաղաքացիների մեքենաները դեռ գտնվում են տուգնային հրապարակումԼ
Անդրադառնալով Պարեկային ծառայության պետի՝ պատասխանին. Դանիելյանն ասաց. «Այսինքն սա՞ է պատասխանը, սա՞ է ձեր բարեփոխումները, որ պարեկային ծառայության պետը ԱԺ պատգամավորին ոչ թե ասում է՝ «օրենքը սա է, այսքան է խախտումը», այլ ասում է՝ «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք»»։
Դանիելյանը նաև մտահգիչ պատկերի մասին ներկայացրեց, առ այն, որ պարեկները շատ հաճախ ապօրինի են տուգանում քաղաքացիներին, և, օրինակ ինքն անձամբ, դատարանում հաղթել է դատական գործը և հարցրեց, թե դա է բարեփոխումը որ միջնակարգ կրթությամբ քաղաքացին պարեկ է աշխատում և նման սխալներ թույլ տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում խեղճ ու կրակ մի կին ոստիկան ծեծող է, 2 մետր բոյով կարմիր բերետավորները՝ տուժող. Գեղամ Մանուկյան
- Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան