Մեսրոպ Մանուկյան. Հետևողական եմ լինելու ՔՊ-ի ամեն մի սև գործարքին
Երևանի ավագանու նիստերում ընդդիմադիրների հայտարարություններն ու դրանց ի պատասխան ՔՊ-ականների արդարացումներն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին հիշեցնում են հայտնի սկետչը։
Մեկ ելույթի ու մեկ արձագանքի հնարավարության պայմաններում շատ ասելիք ընդդիմադիր գործիչները չեն էլ հասցնում հնչեցնել։ Մանուկյանը որոշել է տեսանյութերի միջոցով ասելիքը ներկայացնել երևանցիներին՝ խոսելով փաստերով։
Նման ձևաչափով շփման արդյունավետությունը նա պատրաստվում է գնահատել հաջորդ տարվա հունվարին։
«Երևանը մեր դեմքն է։ Ես հետևողական կլինեմ ամեն քայլին։ Եթե Ձեր կողմից ընդունելի եղավ այս ձևաչափը, մենք կշարունակենք, իսկ ՔՊ-ն՝ քաղաքային իշխանության գլխավորությամբ կնստեն, կլսեն, հաշվի կնստեն բոլոր փաստերի հետ։ Հետևողական եմ լինելու ՔՊ-ի ամեն մի սև գործարքին»,-ասաց Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ