Քաղաքական 19:11 01/10/2024 Հայաստան

Ֆուտբոլային դիվանագիտությունը հայաստանյան նախաձեռնություն էր․ Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի օրերս արված հայտարարությանը՝ գրելով

«Այսօր արդեն տեղին է ավելի ընդարձակ անդրադառնալ, թեև հայաստանյան մամուլում լայն տարածում չգտած, բայց ընթացիկ զարգացումների համատեքստում բավականին խնդրահարույց մի հարզացրույցի։ Ավելի ճիշտ, այդ հարցազրույցում տեղ գտած առաջին հայացքից մի քանի արատավոր ձևակերպումների, որոնք, հուսով եմ, անզգուշության կամ չիմացության, բայց ոչ  երբեք մեր առաջատար կուսակցություններից մեկի քաղաքական համոզմունքի կամ նորովի դիրքավորման դրսևորումն էին։ Խոսքն օրեր առաջ «Երկրի հյուրասրահը» հաղորդաշարի տաղավարում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հարցազրույցում տեղ գտած մի քանի ապակողմնորոշիչ ու հիմնազուրկ ձևակերպումների մասին է։ Անշուշտ, կրկեսի վերածված հայաստանյան քաղաքականության պարագայում նման ձևակերպումները հազիվ թե հատուկ ուշադրություն ու արձագանք պահանջեին, եթե հնչեցված չլինեին ՀՅԴ բարձրագույն ներկայացուցչի կողմից։

Այսպես, Հակոբ Տեր-Խաչատուրյանն այդ հարցազրույցում, քննադատելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Փաշինյանի քաղաքականությունը, այն որակում է որպես «ոչ աննախընթաց երևույթ», մատնանշելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Սերժ Սարգսյանի դիվանագիտական նախաձեռնությունը, և զարմանալիորեն իր միտքն ավարտում «հիմա նույն կացության մեջ ենք» ձևակերպմամբ։

Միանգամայն ըմբռնելի կլիներ նման ձևակերպումներ լսել սփյուռքահայ որևէ դաշնակցական գործչի շուրթերից այն ժամանակ, երբ «ֆուտբոլային դիվանագիտությունը» դեռ ընթացքի մեջ էր, իսկ դրա շատ հարթություններ ու ելևէջներ՝ ոչ այնքան հայտնի ու հասկանալի հանրության լայն շրջանակներին։ Սակայն, այսօր արդեն գաղտնազերծված մեծածավալ նյութերի առկայության պայմաններում, օրվա հեռավորությունից ու տեղի ունեցած աղետալի զարգացումների լույսի ներքո, վառ երևակայություն, մակերեսայնություն ու երևի նաև քաղաքական շահախնդրություն է պետք նման սխալ ու վտանգավոր պնդում կատարելու համար։

Ֆուտբոլային դիվանագիտությունը հայաստանյան նախաձեռնություն էր. իր էությամբ՝ կանխարգելիչ դիվանագիտական նախաձեռնություն։ Բացի Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հռչակված խնդիրը, ինչն անլուծելի է մնում նաև այսօր, այն նպատակ ուներ հեռու պահելու Թուրքիային արցախյան ճակատում ընթացող դիվանագիտական ու ռազմական միջամտությունից, ինչին անթաքույց ձգտում էր այդ երկիրը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության գիտակներն ու տեղեկացված շրջանակները շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը և կփաստեն, որ հենց այդ նախաձեռնության ու դրա արդյունքում ձևավորված միջազգային համախոհության ուժով է, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց տարիներ շարունակ ստանալ միջազգային հանրության համաձայնությունն ու շահերի համադրումը՝ ապահովելու իր դիվանագիտական ու ռազմական ուղիղ ու կոշտ միջամտությունն արցախյան ճակատում։ Օձի խելք պետք չէ հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ու անզգույշ քայլերի արդյունքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հայության համար աղետալի հետևանքներով։ Եթե ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն այս գերառանցքային հակադրությունը չտեսնելու է տալիս, միայն պարզ հարցեր չէ, որ առաջանում են։

Ի միջի այլոց, աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եղել և մնում է մեր պետականության գոյության, նրա անվտանգության, հարատևության ու ինքնիշխանության երաշխավորման առանցքային խնդիրներից մեկը։ Ինչպես բոլոր համադրելի պետությունների պարագայում է, երբ հարևանների հետ հարաբերությունները մնում են չկարգավորված։ Միայն այս պարզ իրողությունն է պատճառը, որ միմյանց հաջորդած հայաստանյան բոլոր իշխանությունները՝ Տեր-Պետրոսյանից մինչև Սարգսյան, յուրաքանչյուր վարչակարգ ըստ այդ շրջափուլում առկա ելակետային իրողությունների ու առկա ռեսուրսների, ջանքեր են գործադրել լուծումներ գտնելու այդ առաջնահերթությանը: Ելնելով, իհարկե, սեփական համոզմունքներից, բայց և գործելով բացառապես սեփական շահերի թելադրանքով ու սեփական կամքով։ Անհավատալի է, բայց Հակոբ Տեր-Խաչատուրյանի համար այս առանցքային հանգամանքը ևս նկատելի կշռաքար չէ։

Մի՞թե նույն կշիռն ու իմաստն ունեն ԱՄՆ-ի, շահագրգիռ այլ գերտերությունների և միջազգային կազմակերպությունների ակտիվ միջնորդությամբ ու չափելի երաշխիքներով ընթացող հրապարակային բանակցությունները և մինչև վերջ ոչ պարզ տրամաբանությամբ և անհասկանալի ձևաչափով ընթացող ստվերային գործընթացը, ինչն ունենք այսօր։ Համեմատելի՞ են ստորագրված ու հրապարակված կոնկրետ փաստաթղթերը, որում թուրքական կողմն այդպես էլ չկարողացավ հասնել իր հետապնդած նպատակներից և ոչ մեկի համաձայնեցմանն ու հստակ արձանագրմանը և այսօր ընթացող «բանակցությունները», երբ նախկինում հայտնի թուրքական բոլոր նախապայմաններն արդեն իսկ բավարարված են Հայաստանի կողմից, անգամ էականորեն գերակատարված։

Ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում թուրքական կողմի և միջնորդների հետ տեղի ունեցած բարձր մակարդակի տասնյակ հանդիպումներից ու բանակցություններից ո՞ր մեկում է Բյուրոյի հարգարժան ներկայացուցիչը տեսել թուրքական կողմի «մի շարք նախապայմաններ, որ ի հայտ եկան հակառակ Թուրքիո տված խոստումներին»։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարո՞ղ է վկայակոչել ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում տեղի ունեցած գեթ մեկ հանդիպում կամ անգամ մեկ կիսադրվագ, որտեղ ՀՀ նախագահը, արտգործնախարարը կամ որևէ այլ հայ դիվանագետ բանակցել է թուրքական նախապայմաններից որևէ մեկի շուրջ կամ կես սանտիմետր նահանջել «հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների» հիմնարար մոտեցումից։ Լինի հայ-թուրքական բանակցություններում թե միջնորդների հետ տեղի ունեցած շփումներում։

Այդ որտե՞ղ կամ ինչպե՞ս է Թուրքիային հաջողվել «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում արձանագրել իր նախապայմանները՝ «Ադրբեջանի պահանջները, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից վեր կենալը, Թուրքիո հետ սահմանազատման․․․ Մոսկվայի ու Կարսի դաշնագրերու պահանջը ու ինչպես սփյուռքում են ասում, որպես աղ ու պղպեղ, Ցեղասպանությունից հրաժարելու խնդիրը»։ Մի՞թե Հակոբ Տեր-Խաչատուրյանի համար զարմանալի է, որ Թուրքիան, որպես տարածաշրջանային ազդեցիկ խաղացող, ձգտելով ստանալ այդ ամենը, ձախողվել է Սարգսյանի նախագահության շրջանում ու հաջողել այսօր։ Որքան կարելի է ակամա թելել Փաշինյանի քաղաքական ասեղը՝ փաստերի ուժն ու տրամաբանությունը փոխարինելով մակերսային դատողություններով ու անգիտակից զգացմունքներով։ Ի վերջո, եթե Թուրքիան ստորագրված արձանագրություններով ստացել էր իր նախապայմանները, ապա ի՞նչն էր խանգարում նրան արագ վավերացնել այդ արձանագրությունները և այդ ձեռնտու իրավական հիմքի վրա կառուցել Հայաստանի հետ իր քաղաքականությունը։ Կամ եթե ստորագրված արձանագրություններից դուրս, քաղաքական առավել լայն համապատկերում է, որ Թուրքիային հաջողվել էր ստանալ միջազգային հանրության համախոհությունն իր ունեցած նախապայմանների շուրջ, ապա ի՞նչն էր նրան խանգարում իր համար ցանկալի արդյունքները գրանցել մինչև 2018 թ․։

Կամ որքանո՞վ են հիմնավոր ցեղասպանության վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի դատողությունները։ Քանի՞ պետություն ու միջազգային կառույց է հենց այդ գործընթացի արդյունքում ճանաչել Հայոց Ցեղասպանություն (միջանկյալ խորհուրդ՝ խոսեք իսկապես տեղեկացված անձանց հետ ու լավ փորփրեք ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ակունքներն ու մայր գործոնները․ զարմանալիորեն կգնաք կհասնեք այնտեղ, ինչից դժգոհում եք)։ Երբևէ թուրքական հասարակությունն ինքն ավելի բարձրաձայն խոսե՞լ է Հայոց Ցեղասպանության խնդրի մասին, քան հենց այդ շրջանում էր: Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարո՞ղ է նախընթաց 33 տարիներից վկայակոչել մեկ այլ համազգային միջոցառում կամ իրադարձություն, որն իր համամարդկային ընդգրկմամբ, միջազգային ամենաբարձր ներկայացուցչությամբ ու ունեցած քաղաքական ազդեցությամբ համադրելի լինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին տեղի ունեցած պետական միջոցառումների հետ։ Պարդոքսալ է սա մատուցել հենց պարոն Տեր-Խաչատուրյանի ուշադրությանը, բայց նույնը վերաբերում է նաև հենց հայկական Սփյուռքի դերակատարությանն ու ակտիվությանը՝ այն ժամանակ և հիմա:

Եթե խիստ մակերեսորեն ներկայացված այս վիթխարի հակադրությունը ՀՅԴ Բյուրոյի ներկյացուցչին, այդուհանդերձ, թույլ է տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Սարգսյանի նախաձեռնությունն անգամ հետին մտքով համեմատել Փաշինյանի ձախորդ քաղաքականության հետ և որակել «նույն կացության մեջ ենք», ապա հիասթափությունից զատ մնում է ընդամենը զարմանալ։ Զարմանալ, որ անգամ ազգային նման աղետից հետո, գոյութենական մեծ վտանգի առջև կանգնած, անցյալն իրենց պատկերով կերտելու ոմանց մղումը գերադասվում է ճշմարտությունից, քաղաքական կոռեկտությունից ու միաբանության պահի թելադրանքից։

Այս ամենով հանդերձ, Հակոբ Տեր-Խաչատուրյանի հայտարարությունները բնավ չեն ստվերում Սարգսյանի նախաձեռնության ողջ ընթացքում մեր ազգային-պետական շահերի սպասարկմանը միտված ՀՅԴ-ի բացառիկ դրական դերակատարությունը։ Հիմա, տարիների հեռվից այս մասին կարելի է ասել նաև հրապարակայնորեն․ ՀՅԴ-ի և սփյուռքահայ այլ կառույցների դիրքորոշումն այդ ընթացքում մեծապես օգնել է հայաստանյան իշխանություններին՝ բանակցային գործընթացում հանդես գալու առավել ուժեղ դիրքերից, և մենք, գուցե բացառիկ դեպք մեր ազգային-պետական նորանկախ կյանքում, այդ հարցում կարողացանք իսկապես հանդես գալ որպես հասուն ժողովուրդ ու պետական մտածողությամբ օժտված համակարգ՝ յուրաքանչյուր օղակ իր տեղում փայլուն կատարելով իր գործը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:15
Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել, թե որն է Բագրատ սրբազանի որոշակի անհաջողության պատճառը. Միքայել Աջապահյան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գոհ չէ երեկ Հանրայինի ուղիղ եթերում Բագրատ Սրբազանի ուղերձից: «Որ ասեմ գոհ եմ,...
Աղբյուր` Panorama.am
22:50
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խմբային առաջին տուրում հաղթեց «Մլադա Բոլեսլավին»
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խմբային առաջին տուրում ընդունեց չեխական «Մլադա Բոլեսլավին» և...
Աղբյուր` Panorama.am
22:41
Շվեյցարիան նախատեսում է 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային
Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Ֆելիքս Բաումանը հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ծրագրում է առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
22:15
Նիկոլ Փաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով Փարիզում գնված ՀՀ դեսպանատունը
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում
 ԱԺ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս...
Աղբյուր` Panorama.am
21:52
«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Թեհրանն ապրում է առօրեական կյանքով՝ խցանումներ, մարդաշատ փողոցներ, ակտիվ կյանք, քանի որ հինգշաբթի...
Աղբյուր` Panorama.am
21:44
COP29-ը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ ԽՎ-ում. «Հարգելի գործընկերներ, Փաստը, որ...
Աղբյուր` Panorama.am
21:20
Պայթյուն Վանաձորում ՝ հրդեհի բռնկումով
Հոկտեմբերի 3-ին, պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:45
Փյունիկը հաղթեց Արարատ-Արմենիային
Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր հանդիպել են «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:32
ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին
Միացյալ Նահանգները և Իսրայելը վերջին շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին, Անսար Ալլահ շարժումը (հութիները) մեծացնում է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Որ պահից հաջողվի կանխել այդ «կապիտալիզացիան», իրավիճակը կտրուկ կփոխվի․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Անշուշտ, ցանկացած իրավիճակ իշխանությունը կապիտալիզացնելու է։ Իրենք լուծում են պարզ երեք...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հնարավոր է՝ Երկիրն ավելի ուժեղ մագնիսական փոթորիկ կզգա
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Արեգակն արձակեց իր ամենաուժեղ բռնկումը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյան
Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն, անդրադառնալով  այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան...
Աղբյուր` Panorama.am
18:59
Վաղը ժամանակավորապես փակ կլինեն Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը
 Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի ՛  քաղաքացիներ, ս.թ.  հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լույս է տեսել Հովհաննես Չեքիջյանի կյանքին և գործունեությանը նվիրված գիրք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնին
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:25
Նալբանդյան-Իսահակայն փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ.  հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թուրք բնակչության մոտ 90%-ը կարծում է, որ Իսրայելը հավակնություններ ունի Թուրքիայի տարածքի նկատմամբ
Թուրքական «Areda Survey » հետազոտական ընկերությունը նոր հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1100 մարդ։ Հարցման մասնակիցներին տրվել...
Աղբյուր` Panorama.am
18:02
ԿԳՄՍ փոխնախարար. Նոր չափորոշչի ներդրումը ենթադրում է նաև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության...
Աղբյուր` Panorama.am
17:52
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲS քարոզչությունն արգելող օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Վրացական երազանք»-ի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մոսկվան և Բաքուն խափանեցին ռուս դիվանագետի դեմ ԱՄՆ սադրանքը. Նարիշկին
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները կանխել են ամերիկացիների կողմից ռուս դիվանագետի դեմ սադրանքը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան
«Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:27
Հայաստանում կայանալիք WCIT կոնգրեսի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա Իլոն Մասկը
Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանը կդառնա տեխնոլոգիական մտքի կենտրոն
Աղբյուր` Panorama.am
17:02
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
16:56
Չենք կարողանում քաղաքացիներին հորդորել, ասել՝ սա կերեք, սա մի կերեք. Բաբկեն Պիպոյան
Ինչ է պետք, որպեսզի հայ սպառողները իրազեկված լինեն, թե իրենց օգտագործած գյուղմթերքում որքան է թունաքիմիկատների մնացորդները։ ՀՀ քաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
16:42
Առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներ
Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը։ Ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

44-օրյայում զոհված Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների...
16:57 02/10/2024

44-օրյայում զոհված Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների...

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}