Քաղաքական 20:18 01/10/2024 Հայաստան

Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն

«Այլընտրանքային նախագծեր»-ի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է զրույցը Վարդան Օսկանյանի հետ։

«Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն

Վարդան Օսկանյան, Վահե Հովհաննիսյան

Մաս 1


«Զանգեզուրը Ադրբեջան է, և վերջ». Ալիևը երեկ ձևակերպեց իրենց նոր ազգային նպատակը։ Սա այսօրվա աշխարհում ուղիղ և իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Իսրայելական հրթիռները և տանկերն ամեն օր ցույց են տալիս, որ միջազգային որևէ նորմ այսօր չի աշխատում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում, երևի Ալիևին պատասխանելու «իրավունք» չունի, Էրդողանի գրքում դրա մասին հստակ գրված է։ Մնացածը մենք ենք՝ մյուսներս, և մեզնից առաջին հերթին պահանջվում են քաղաքական լուծումներ։

Շարունակելով իմ զրույցների շարքը հայկական աշխարհում լուծումներ փնտրող և առաջարկներ ձևակերպող գործիչների հետ, զրուցել եմ Վարդան Օսկանյանի հետ։ Զրույցը երկար է ստացվել, բայց կրճատվել չստացվեց, քանի որ կարևոր ու նոր ասելիք կար, այնպես որ կներկայացնեմ մի քանի մասով։

Վ.Հ. - Մեր զրույցն ուզում եմ սկսել ինձ վաղուց հուզող մի հարցով. 1994 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, Հայաստանի պաշտոնական, դիվանագիտական ու նաև ոչ պաշտոնական քննարկումների շրջանակներում երբևէ ունեցե՞լ եք այսօրվա զարգացումների սցենարը, երբևէ պատկերացրե՞լ եք, որ նման իրավիճակ, իրականություն հնարավոր է։

Վ.Օ. - Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է, իհարկե ոչ։ Նման սցենար երբեք չի քննարկվել, հնարավոր չէր ուղղակի պատկերացնել նման սցենար։ Ես կարծում եմ՝ նույնիսկ ադրբեջանցիները նման սցենար չէին կարող պատկերացնել։ Չգիտեմ, թե հայկական մասով ինչպիսի հիվանդագին աստիճանի պեսիմիստ, հոռետես մեկը պետք է լիներ, որ նման սցենար պատկերացներ։ Սա ուղղակի բացառված էր, որովհետև Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը ունեին առնվազն դիվանագիտական պաշտպանվածության բազմաթիվ շերտեր, և այդ պաշտպանվածության շերտերում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ երկրի վրա հույս դնելը այդ շերտերի վերջին հորիզոնականում էին։ Մինչ այդ երկկողմանի զուտ հայաստանյան պաշտպանվածության շերտեր կային, կար բանակցային գործընթաց, սեղանի վրա կար բանակցային փաստաթուղթ, կային միջնորդներ, վերջիվերջո կար հայկական պաշտպանական գիծ, հայկական բանակ, կային Լեռնային Ղարաբաղի շուրջ հարակից տարածքներ, բուֆերային զոնա, որոնք նման վտանգի ստեղծման դեպքում միշտ էլ առևտրի առարկա դառնալու ենթակա էին։ Դա միանշակ էր։ Այդ բոլոր պնդողները՝ ոչմիթիզականության և այլն, սխալ են, այդպիսի բան գոյություն չուներ։ Բնական է, որ ցանկացած նորմալ իշխանություն, երբ նման վտանգի առջև կանգնած լիներ, միշտ էլ առևտրի միջոցով, զիջումների միջոցով գոնե գիտեր, որ Լեռնային Ղարաբաղը մի միջանցքով ապահովագրված է, և դա կորցնելու մասին երբևիցե խոսք լինել չէր կարող։ Ահավասիկ, այս բոլոր պաշտպանվածության շերտերը կային։ Հայաստանի իշխանությունները կարծես չտեսան այս բոլորը, չուզեցին տեսնել, չգիտեին ինչ են անում, գնացին սխալ ճանապարհով և այդ բոլորը ուղղակի փոշիացրեցին, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։

Վ.Հ. - Ճի՞շտ է արդյոք իմ տպավորությունը, որ այսօր Ալիևը վարում է, բառիս բուն իմաստով, կոմպլեմենտար քաղաքականություն։ Դուք եղել եք Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականության գաղափարախոսը։ Այսօրվա իրավիճակում Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ կոմպլեմենտարիզմի ճանապարհով գնալու, և եթե այո, ինչպե՞ս։

Վ.Օ. - Այո, Ադրբեջանը, ես կասեի, կոմպլեմենտար քաղաքականություն է վարում և արդեն բավական հաջող։ Ադրբեջանը սա անում է՝ հիմնվելով նաև Թուրքիայի փորձի վրա։ Ես կարծում եմ՝ նաև Թուրքիայի աջակցությամբ, Թուրքիայի հետ համագործակցությամբ, որովհետև Էրդողանն արդեն երկար ժամանակ է, որ կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, ես կասեի՝ մեկ տասնամյակից ավելի, բայց Թուրքայի այդ կոմպլեմենտար քաղաքականությունը շատ ավելի տեսանելի և շեշտակի դարձավ Ուկրաինայի պատերազմից անմիջապես հետո, և բավականին մեծ հաջողությամբ Թուրքիան շարունակում է դա անել։ Ահավասիկ, նաև հիմա Ադրբեջանը, այդ օրինակին հետևելով, կարողանում է այդ քաղաքականությունը վարել։ Կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ և այդ պայմաններն այսօր կան։ Թուրքիան, օրինակ, օգտվելով իր աշխարհագրական դիքից, օգտվելով իր շուրջ ստեղծված տարբեր շահերից, հակասություններից, մի կողմից լինելով հիմքում որպես կրոնական ակունքներից բխած իշխանություն, բայց մյուս կողմից որպես աշխարհիկ պետություն, կարողանում է այդ երկու տարաբնույթ գործոնները ճիշտ համադրել և մի կողմից իսլամական արաբական աշխարհի համակրանքը շահել, մյուս կողմից՝ արևմուտքի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը և կարևորությունը շահարկել և այդ բոլորի համակցմամբ կարողանալ Թուրքիայի համար շահավետ քաղաքականություն վարել։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ և լուրջ պարտավորություններ ունենալով՝ կարողանում է կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Ադրբեջանն այսօր նույնն է անում։ Մի կողմից Ադրբեջանի նկատմամբ և՛ Ռուսաստանի, և՛ Արևելքի առհասարակ շահագրգռվածությունը, մյուս կողմից Արևմուտքի՝ նավթային ռեսուրսների խնդրի պատճառով ռուսական նավթամթերքը Ադրբեջանի ճանապարհով Արևմուտք հասցնելը։ Ահավասիկ այստեղ կան ընդհանուր շահեր, ու նաև երկու կողմերն էլ ուզում են շահագրգռել Ադրբեջանին՝ հօգուտ իրենց։ Ադրբեջանը կարողանում է այդ հնարավորությունից օգտվել։ Հայաստանն այսօր ունի նման հնարավորություն, ես կասեի, որ այսօր առավել մեծ հնարավորություն կա Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականություն վարելու, քան եղել են իմ տասը տարիների ընթացում, որտեղ իսկապես մենք կարողացել ենք շատ արդյունավետ այս քաղաքականությունը վարել և շոշափելի հաջողություններ ունենալ։ Այսօր այդ հնարավորությունները առավել ևս գոյություն ունեն, որովհետև հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ աճել է, միաժամանակ աճել են հակասությունները. մի կողմից՝ Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանին զրկել տարածաշրջանից, մյուս կողմից՝ Ռուսաստանի առավել շահագրգռվածությունը՝ ամրագրվելու տարածաշրջանում։ Ահավասիկ մի կարևոր հակասություն։ Կոնկրետ Հայաստանի մասով, թեկուզ և միջանցքի այս շատ հակասական հարցում տարբեր շահագրգռվածությունները, իսկապես հնարավորություն են տալիս Հայաստանին՝ կարողանալու ճիշտ օգտագործել այդ հակասությունները հօգուտ Հայաստանի շահերի։ Այստեղ այդ հակասությունների միասնության և այդ պայքարի դիալեկտիկայի ճիշտ շահարկումն է, որ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջում՝ ճիշտ կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար։ Այստեղ շատ կարևոր է մի կողմից հրապարակայնությունը՝ քո ցանկությունները ի հայտ դնելու աշխարհին, սա շատ կարևոր է, բայց մյուս կողմից՝ քո նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կուլիսային և խի´ստ կուլիսային դիվանագիտական աշխատանք տանելը։ Եվ այդ հրապարակայնության և խիստ կուլիսային փակ աշխատանքի համադրումն է, որ հնարավոր կդարձնի արդյունավետ կոմպլեմենտար քաղաքականություն վարելը։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկա այդ ուղենիշը։ Իշխանություններն իսկապես չգիտեն՝ ինչ են անում, առաջին օրվանից չգիտեին, այսօր առավել ևս չգիտեն, փորձ չունեին, իսկ այսօր բացասական փորձ ունեն միայն։ Այսօր Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիներին ձեռք բերած փորձը պարտության, կորուստների փորձ է։ Եվ երբ դու վարել ես մի քաղաքականություն և միայն ձախողում ես ունեցել և դա դու չես ընդունում, համարում ես, որ ամեն ինչ ճիշտ ես արել, նշանակում է՝ դու բացասական փորձ ես կուտակել։ Եվ այսօր հույս ունենալ, որ այդ բացասական փորձի վրա Հայաստանի իշխանությունները կկարողանան ինչ-որ դրական դիվանագիտական արդյունքներ ունենալ, կկարողանան այդ նուրբ կոմպլեմենտար քաղաքականությունը վարել, ուղղակի ես կարծում եմ, որ միամտություն է։ Համենայնդեպս, սա բավական բարդ խնդիր է, սրա մասին կարելի է շատ ավելի լայն դիսկուրս ունենալ։ Այստեղ դաշնակցային հարաբերությունների խնդիր կա, մենք կորցրել ենք մեր դաշնակիցներին, նորերին ձեռք չենք բերել։ Այսօր կարծես բացասական կոմպլեմենտարություն է անկախ իշխանություններից կիրառվում, այսինքն՝ մենք այդ հակասությունները ի վնաս մեզ ենք օգտագործում, և ոչ թե փորձում ենք այդ հակասություններից օգտվել։ Այո, կա բացասական կոմպլեմենտարություն, և այսօր Հայաստանի իշխանությունները հենց դա են վարում, և դրա արդյունքները մենք իսկապես ակնհայտորեն տեսնում ենք։

Շարունակելի»

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Առաջնախաղ. «Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են
Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են Նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի,...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ոստիկանները մարդու ձեռքերը բռնում են, որ չխանգարի իր գույքի ոչնչացմանը․ Վարդևանյան
«Ոստիկանության գումարտակի գրեթե բոլոր  հավաքների ընթացքում երևացող ոստիկաններն են այստեղ։ Այս հատվածը պատկանում է այն ընկերությանը,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կլիմայական ճգնաժամն ազդում է զբոսաշրջության վրա
Մոլորակի ամենագեղեցիկ անկյուններն առաջինն են զգում կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները, ինչը, ի վերջո, կարող է սպառնալ բնական և էկոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների...
Աղբյուր` Panorama.am
17:45
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կոչ եմ անում ճնշում գործադրել Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նամակ է հղել  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին....
Աղբյուր` Panorama.am
17:28
Փոխնախարարը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին հայտնել է իր մտահոգությունները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Հնարավոր բոլոր մեթոդները գործի դնելով՝ փորձում են Գերասիմ Վարդանյանին մեկուսացնել, խոչընդոտել քաղաքական գործունեությունը. փաստաբան
«Դատարանի որոշումը սպասելի չէր՝ հաշվի առնելով այն համբավը, որ կա դատավոր Մասիս Մելքոնյանի հետ կապված. բազմիցս ենք լսել, որ նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:24
Աշխարհում ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին մանկության տարիներին ենթարկվել է սեռական բռնության կամ ոտնձգության. ՅՈՒՆԻՍԵՖ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր տվյալների՝ այսօր ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին կամ 8-ից 1-ը ենթարկվել է սեռական բռնության կամ սեռական...
Աղբյուր` Panorama.am
16:53
«Ինտերի» նվերը՝ Մխիթարյանին
Միլանի «Ինտերի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրած 100-րդ հոբելյանական խաղն է...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը սահմանեց նաև 2 միլիոն դրամ գրավ։ Դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները դժգոհ են էլեկտրամոբիլների վերաբերյալ կառավարության որոշումից
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացի» ՀԿ-ն հայտարարությունը է տարածել էլեկտրամոբիլների քվոտայի վերաբաշխման...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ստեփան Դանիելյան. Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Շատերին դուր չի գա այն, ինչ գրելու եմ, բայց պետք է ասեմ, չեմ կարող լռել: ՄԱԿ-ի առջև ցույց...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մահացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը: «Մեծ ցավով հայտնում ենք, որ անկրկնելի երգչուհի Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ստամբուլում մահացած անձը վերակենդանացել, ապա կրկին մահացել է
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Այվանսարայի «Hacı İlyas...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կապանի բնակիչը համերկրացուն ձեռքերով հարվածներ հասցնելուց հետո նաև այրել է վերջինիս
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ G4 մակարդակի
«Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» G4 մակարդակի ընդ որում առանց ընդհատումների արդեն շուրջ 17 ժամ»,-այս...
Աղբյուր` Panorama.am
15:48
ԱԺ նախագահի նախագահի հայտարարությունը ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարեկ Տերյանն ազատվել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Աղբյուր` Panorama.am
15:20
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է
Ջոնի Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի տղամարդ ուսուցիչը, որը երեկ ձերբակալվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից հենց աշակերտների աչքի առաջ,...
Աղբյուր` Panorama.am
14:58
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն Եվրոպայում են, գերիների խնդիներով տարբեր հանդիպումներ են ունենում. Արցախի ՄԻՊ
«Առաջիկա օրերին նաև առ-ցանց քննարկումներ եմ ունենալու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցերով։ Դրանք նախաձեռնվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:57
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին,  15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
Team Telecom Armenia-ի աջակցությամբ հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայացավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և...
Աղբյուր` Panorama.am
14:39
Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը
Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկի...
Աղբյուր` Panorama.am
14:19
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային...
Աղբյուր` Panorama.am
14:05
Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Ստեփանյան
«Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը ...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեր պահանջն է՝ թույլ չտա Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները. Ալավերդյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց
«Մենք այստեղ ենք մեկ պահանջով՝ թույլ չտալ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները»,- Երևանում ՌԴ դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մետաղե ջարդոնով բարձված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 09:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Ձեզ համար ընդունելի է, որ Փաշինյանը մնա՞ իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանն իր թիմով վերադառնա. Հարց Քոչարյանին
«Պարոն Քոչարյան, Ձեզ համար ընդունելի է, որ Փաշինյանը մնա՞ իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանն իր թիմով վերադառնա»,-դատական նիստի ավարտից...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան
«Բոլոր տեղերից ստանում ենք պատասխաններ, որ ձեր պետությունն այս հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզանից պահանջում»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան
12:53 11/10/2024

Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}