Մտադիր ենք երկօրյա գործադուլ հայտարարել. Օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
ԳԱԱ Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի շենքի պատերին եղած ճաքերը գնալով մեծանում են, նույնիսկ նկուղային հարկում միջնապատ է փլուզվել։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ք.գ.դ., Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։
Նա այլ աշխատակիցների հետ այսօր էլ բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել ինստիտուտից ապօրինի կերպով օտարված ջրավազանի տարածքում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Այստեղ կառուցապատողը նախատեսում է բազմահարկ շենք կառուցել, որն ուենալու չորսհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի։
Նրա խոսքով, ծանր տեխնիկայի աշխատանքի, հորատման հետևանքով առացած ցնցումների պատճառով չեն կարողանում կշռումներ, գիտական փորձեր ու հետազոտություններ իրականացնել, սա էլ հանգեցրել է նախատեսված ժամկետների խախտման, զգայուն սարքերի վնասման։
«Կառավարությունը մի կողմից մեզ աջակցում է, որ կատարենք բարձր որակի գիտական աշխատանքներ, մյուս կողմից շինարարությունը մեզ խանգարում է։ Ստացվում է, որ մենք ուր դիմում ենք, գալիս են արձանագրում են, որ աղմուկ, ցնցումներ, խախտումներ կան, տուգանում են ու թողնում գնում, ամեն ինչ մնում է նույն ձևով»,-ասաց Ս. Գասպարյանը։
Կենտրոնի տնօրենի խոսքով օրեր առաջ գրություն են ստացել Գույքի կառավարման կոմիտեից, որ կենտրոնի շենքերից մեկը ցանկանում են տրամադրել Ճանապարհային դեպարտամենտին։
«Նման բան հնարավոր չէ, այդ մասնաշենքում լիարժեք կերպով կատարվում են գիտական աշխատանքներ։ Հիմա և այդ հարցով, և ապօրինի շինարարության մասով ցանկանում ենք անել երկօրյա գործադուլ, որպեսզի բողոքի ձայնը հասցնենք կառավարությանը»,-ասաց Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ