44-օրյայում զոհված Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների...
«Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների. «Ինձ բացակա չդնեք․․․»». հենց այս ցուցանակն է այսուհետ տեսնելու Երևանի Ն․Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի դասարաններից մեկը մտնող աշակերտները։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծնողները միջոցներ են նվիրաբերել նորագույն կրթական տեխնիկա՝ սմարթ-էկրան Ն․Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցին նվիրելու համար, որտեղ ուսանել է Գրիգորը։ Ցուցանակը բացվեց «Սմարթ-էկրաններ զինվորից՝ ի հզորացում սերունդների» խորագրով միջոցառման ընթացքում, որին ներկա էին Գրիգորի ծնողները, ընտանիքի անդամները, դասընկերներն ու ուսուցիչները։
Գրիգորը 2019թ. հուլիսի 12-ին ծառայության է անցել Արցախի Հանրապետության «Եղնիկներ» զորամասում, ծառայել է հակաօդային պաշտպանության ուժերում։
Panorama.am-ի հետ զրույցում Գրիգորի մայրը՝ Ֆլորա Վերդյանը պատմեց, որ նախքան բանակ մեկնելը, տղան պետք է անցներ երկրորդ բուժզննում, քանի որ առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել. «Գրիգորը գնացել ու հրաժարվել էր երկրորդ բուժզննումից։ Նա ինձ ասաց՝ միևնույնն է, ինչքան էլ հակառակվես, պետք է գնամ ու ծառայեմ բանակում»։
Մայրը հիշեց, որ տղան շատ հաճախ էր գնում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, նույնիսկ շաբաթօրյակներ էր այնտեղ կազմակերպել, նաև մեջբերեց Գիգորի խոսքերը՝ «Բոլոր սիրո դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է ներառել իր մեջ»։
«Հպատ եմ իմ որդու մարդ տեսակով։ Անձնուրաց ընկեր է եղել, շատ ջերմ էր իր ուսուցիչների նկատմամբ։
Միշտ ասում էի Գրիգորին՝ դպրոց եմ մտնում գլուխս կախ, հանկարծ ուսուցիչ չտեսնեմ։ Ինձ ասաց՝ մի օր դպրոցում կհպարտանան ինձանով։ Մտածեցի՝ գործարար կդառնա, մի բան կանի դպրոցի համար։
Իսկ ես այսօր իր մարդ տեսակով եմ հպարտ։
Ես խոսում եմ իմ որդու մասին, բայց աչքիս առաջ են Եռաբլուրի բոլոր տղաները, բոլորն էլ ուրիշ են եղել, պատահականությունների զոհ չեն դարձել, բոլորն էլ առաջ են մղվել ու դրա հետևանքով են զոհվել։ Անձնուրաց կռվել են։ Թող իզուր չարժեզրկեն մեր տղաների արածները»,- ասաց տիկին Ֆլորան։
Գրիգորը զոհվել է 2020 թ. սեպտեմբրի 28-ին ականի պայթյունից։
«Այս երեխաները պետք է ապրեն, արարեն նաև «Եռաբլուրում» հուղարկավորված տղաների փոխարեն, պետք է հասնենք նրան, որ հաղթանակը մերը լինի. գրչով տված պատերազմը պետք է գրչով էլ հաղթենք»,- նշեց Գրիգորի մայրը։
Գրիգորի ընկեր, 44-օրյա պատերազմի մասնակից, Ն․Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի պատմության ուսուցիչ Արման Գալստյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ ինքն ու Գրիգորը տարբեր շրջաններում են եղել, իսկ Գրիգորի զոհվելու մասին լուրը իմացել է, երբ ինքը վիրավոր էր ու վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում։
«Մեծ ցավ ապրեցի, կորցրեցի հարազատ ընկեր, իրոք, հայրենասեր մարդ։ Երբ դասերին օրինակ եմ բերում, թե ինչ է հայրենասիրությունը, ովքեր են հայրենասերները, ինչպես է ձևավորվում հայրենասիրությունը, Գրիգորի մասին անհնար է չխոսել»,- ասաց Ա. Գալստյանը։
2020թ. սեպտեմբերի 28. Գրիգորնն ընդամենը 19 տարեկան էր...
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» և «Արիության համար» մեդալներով։
Նշենք, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում սմարթ-էկրաններ է նվիրաբերում դպրոցներին։ Դպրոցները սմարթ-էկրանները պետք է վաստակեն սեփական աշխատանքով՝ մասնակցելով մրցույթի։ Սակայն, ինչպես նշեցինք, Երևանի Ն․Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը սմարթ-էկրան ստացավ Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծնողների միջոցների նվիրաբերության շնորհիվ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կապանում խաչքար է տեղադրվել՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
- Պա´պ, բան մի ասա էլի, չես էլ կարա պատկերացնես, թե ինչ ա կատարվում հիմա պոստերում.... Զոհված Հակոբի վերջին խոսքերը
- Սբ․ Աննա եկեղեցու բակում հավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այսօր զոհված զինծառայողների․ ՈՒՂԻՂ
- «Ոսկե սերմեր»՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոս եզդիների հիշատակին
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը
- 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
- 44-օրյայի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպանները մտադիր են պարզել ցեղասպանված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները. Ղազարյան
- Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում հնչել է 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների մայրերին նվիրված «Լամենտո»
- Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները․ Գեղամ Նազարյան
- Եռաբլուրում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը
- Նոր Եդեսիայում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Վահե Վարդանյանի երազանքի պուրակը
- Գյումրիում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Խաչատրյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված եղբայրների՝ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը
- 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի ծննդյան օրն է
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. «Սամվելս մնում է իր տեղում, բայց փոքրիկը շունչ է բերել մեր տուն»
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը
- «Եռաբլուր»-ում հուղարկավորվեց 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը
- «Եկա, տեսա, չպարտվեցի».44-օրյայի ժամանակ զոհված Կարեն Պողոսյանը դարձավ 45 տարեկան