ՈւՂԻՂ. Մատենադարանից մեկնարկում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ
Մատենադարանից մեկնարկում է երիտասարդները երթը դեպի Հանրապետության հրապարակ։ Հիշեցնենք, որ Սրբազան շարժումն այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է «Հաղթանակի և Հույսի» փուլի մեկնարկի մասին ազդարարող հանրահավաք։
Հանրահավաքին ընդառաջ հայտարարություններով հանդես են եկել ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն։
«Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հանրահավաքին ընդառաջ ուղերձով հանդես էր եկել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը.
«Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով։
Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով, ճշմարտության և արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ և պատվով։ Ով հավատում է այս պայքարի ճշմարտությանը, թող դառնա նրա զինվորն ու կատարի պահանջվածը։
Հուսահատության, խեղճության և կասկածամտության, անզորության զգացումի ժամանակ չունենք։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումների ժամանակը վաղուց սպառված է։
Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը։ Ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ այս պայքարին՝ Տիրոջ կոչին անսալով։
Սպասելու եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում՝ հայոց գալիք հաղթանակի տեսլիքով։
Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն հանրահավաքին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ
- Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են. Բագրատ Սրբազան