Հայաստանը չի միացել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երկու հայտարարությանը
Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի շրջանակներում, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումները կարող են նշանակել, որ Բաքուն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից. ՀՀ ԱԳՆ
- ԱԳՆ. «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին»
- Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ
- Վարշավայում Միրզոյանը հանդիպել է Զբիգնև Պիսարսկիի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան