Ոստիկանները մարդու ձեռքերը բռնում են, որ չխանգարի իր գույքի ոչնչացմանը․ Վարդևանյան
«Ոստիկանության գումարտակի գրեթե բոլոր հավաքների ընթացքում երևացող ոստիկաններն են այստեղ։ Այս հատվածը պատկանում է այն ընկերությանը, որի ղեկավարությունը շուտով իր խոսքը կասի։ Մենք ևս ներկայացնում ենք այդ ընկերության շահերը»,- ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ոստիկանների հսկողության ներքո ծանր տեխնիկայի օգնությամբ ջարդվել են Արամի 33 հասցեում գտնվող գույքը։ Տարածքի հետ կապված կա վեճ՝ այն պատկանում է երկու սեփականատերերի։ Այս գործը դեռևս քննվում է դատարանում։ Այսօր, սակայն, կայացվել է որոշում, որ ոստիկանության օժանդակությամբ պետք է բացել տարածքը։
«Համաձայն օրենքի՝ երբ հարևանների միջև առկա է վեճ, ապա այն պետք է կարգավորվի դատական կարգով։ Սակայն դատական կարգով որևէ հարց չի կարգավորվել, սերվիտուտի իրավահարաբերությունն առկա չէ, բայց ոստիկանները թույլ են տալիս, որ այս գույքը ոչնչացվի։ Թե որն է ոստիկանների շարժառիթը, որ պաշտպանում են նման անօրինական գոծողությունը, թողնենք հանրության դատին։ Արդեն կան 3-4 հոգի բերման ենթարկվածներ, որոնք պնդում էին, որ իրենց գույքն է, մի ոչնչացրեք»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով․ «Ոստիկանները կարծես մարդու ձեռքերը բռնում են, որ չխանգարի իր գույքի ոչնչացմանը»։