Իրավունք 17:58 17/10/2024 Հայաստան

«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո․ Freedom House

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» 2024 թվականի տարեկան իր զեկույցը՝ աշխարհի երկրներում համացանցի ազատության մակարդակի վերաբերյալ, որում Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը:

Մասնավորապես, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում 2023 թվականի հունիսի 1-ից 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի առանցաքային զարգացումների մեջ մատնանշում է, որ կառավարությունը կալանավորել է մարդկանց՝ օնլայն տիրույթում իշխանությանը քննադատող խոսքի համար:

Զեկույցում մասնավորեցվում է, որ 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են խուլիգանության մեղադրանքով և դատապարտվել երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո:

Freedom House-ի վերջին տվյալներով՝ Հայաստանը 54/100 միավորով դասվում է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ համացանցի ազատությամբ՝ 74/100 միավորով՝ ազատ երկրների շարքին:

«Զեկույցը համացանցի ազատությունը գնահատելիս սահմանում է տարբեր չափանիշներ և գնահատում դրանք: Այդ չափանիշներից մեկն էլ այն է, թե արդյոք անհատները պատժվում են առցանց գործունեության համար, հատկապես նրանք, որոնք պաշտպանված են մարդու իրավունքների միջազգային չափանիշներով: Եթե հարցադրման պատասխանը բացասական է, Freedom House-ը 6 միավոր է շնորհում պետությանը: Մինչդեռ զեկույցն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների և վարողների կալանավորման օրինակով արձանագրել է, որ Հայաստանում անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանավորվում են իրենց առցանց գործունեության համար, ինչի համար միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին հնարավոր 6 միավորից 4 միավոր է շնորհել:

Ըստ Freedom House-ի զեկույցի՝ 2024 թվականի մարտին իրավապահները ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ովքեր քննադատել են կառավարությանն իրենց «Իմնեմնիմի» փոդքաստում։ Այնուհետև հաղորդավարները խուլիգանության մեղադրանքով դատապարտվել են երկու ամսվա նախնական կալանքի: Զեկույցում նշված է՝ եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում: Զեկույցը մեջբերել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունը, ըստ որի՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը խուլիգանություն են կատարել՝ «բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով» և Փաշինյանին ու նրա կառավարությանը հայհոյելով՝ փոդքասթի՝ այդ օրերին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստին առնչվող թողարկման ընթացքում:

Զեկույցը հրապարակել է Նարեկ Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերի հղումն AntiFake.am լրատվական կայքից»,- նշված է Freedom House-ի հրապարակման մասին AntiFake.am-ի տարածած անդրադարձում։ 

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»–ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է վարչական վերահսկողություն, օգոստոսի 14-ին դատարանը մերժել է փոդքասթը վարելու արգելքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Համահեղինակները ժամանակավորապես զրկված են սեփական հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից:

Հայաստանում արտահայտման ազատության դեմ աղաղակող բռնաճնշման այս դեպքին անդրադարձել են Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցություններ, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:27
Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյունnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է»
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն
Lեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կայցելի Հայաստան
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ ...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
14:04
«Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
«Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ տարում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար. Հետք
որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են
Աղբյուր` Panorama.am
13:46
Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման
Քնի մշտական պակասը հանգեցնում է այնպիսի նյութերի արտադրության ավելացմանը, որոնց պարագայում մարդն ավելի մեծ հաճույքով է սկսում ուտել ճարպային և...
Աղբյուր` Panorama.am
13:29
Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Արամ Ա-ին ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լիբանանում բնակվող հայերին
Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արսեն Բաբայան. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը չեն այցելել ձերբակալվածներին, ինչից կարող եմ մի բան ենթադրել
«Ի սկզբանե քաղաքացիների ձերբակալման նպատակը եղել է այս մարդկանց աչքը վախեցնելը։ Տանենք մի քանի ժամ, մի քանի օր պահենք, որ էլ հանկարծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}