ԱԱ․ Արման Անդրեասյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության 70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը գոտեմարտեց ռուսաստանցի Ինալբեկ Շերիեւի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:
1/8 եզրափակիչում Անդրեասյանը 7:2 հաշվով պարտության մատնեց ալբանացի Էրիգլենտ Պրիզրենին:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Մեժլում Մեժլումյանը մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո պարտվեց 1/8 եզրափակիչում՝ 4:5 հաշվով զիջելով Ֆրանսիան ներկայացնող Արման Ելոյանին:
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Արման Ավագյան (79 կգ) եւ Իգոր Սարկիսյանը (92կգ) պարտվել էին մեկնարկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան