Եվրահանձնաժողովը հրաժարվում է Վրաստանի հետ բանակցություններից
Եվրահանձնաժողովը հրաժարվում է Վրաստանի հետ բանակցություններից։ Վրաստանը պետք է փոխի քաղաքական կուրսը, որպեսզի Եվրամիությունը բանակցություններ սկսի երկրի հետ միավորմանն անդամակցելու շուրջ։ Այդ մասին ասվում է ԵՄ զեկույցում։
«Եթե Վրաստանը չփոխի իր կուրսը, որը խաթարում է իր ուղին դեպի ԵՄ, և տեսանելի ջանքեր չցուցաբերի առանցքային բարեփոխումների անցկացման հարցում Եվրամիության մտահոգություններին պատասխանելու համար, Եվրահանձնաժողովն ի վիճակի չի լինի դիտարկել Վրաստանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում:
Զեկույցում նաև նշվում է, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիները մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, և ԵԱՀԿ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության նախնական արդյունքները ցույց են տվել մի շարք թերությունների առկայությունը: Բացի այդ, փաստաթղթում նշված է, որ ընտրություններն անցել են լարվածության և հասարակության բարձր բևեռացման պայմաններում: