Հասարակություն 08:51 30/10/2024 Հայաստան

Սպառազինությունը և զենքերը՝ գնահատում եմ 2, չեմ մանրամասնում, բայց ամոթը լավ բան է. 25-օրյա հավաքի մասնակից

«Բաձունք» ՀԿ հիմնադիր անդամ Գեղամ Օհանյանը, որ մասնակցել է 25-օրյա վարժական հավաքներին, ծառայության ավարտից հետո մի քանի խոսք է հրապարակել աշխարհազորի 25-օրյա հավաքների իր փորձառությունից.

«1․ Կազմակերպվածությունը՝
1․1 Զինկոմիսարիատի աշխատանքը գնահատում եմ 6 (10 բալանի համակարգով) հիմնական թերությունը նկատելով հավաքների որակը, կային մարդիկ, որ պատերազմին մասնակցելով հանդերձ, եկել էին ոչ թե առաջին 25 օրյա հավաքին, այլ երկրորդ։ Այսինքն եթե նորմալ հաշվարկով մարդը 4-5 տարին մեկ պետք է մասնակցի, այլոց խուսանավումների և պետության ոչ հետևողական աշխատանքի պատճառով, նույն մարդը դառնում է իր համեստության կամ ազգային գաղափարների զոհը, բարձր հաճախականությամբ կանչերի ենթարկվելով։
Մեկ էլ Զինկոմի բժիշկները չհասկացա թե ինչի համար են ինչ–որ բան ստորագրում։ Գնում ես հերթով անցնելու մի շարք բժիշկների սեղաններով, ովքեր հարցնում են գանգատ ունես, թե ոչ, արդյունքում կարող ես լինել հոգեկան հիվանդ, բայց հոգեբանին ասելով, որ քեզ հետ ամեն բան նորմալ է, հայտնվես սահմանին և քեզ զենք վստահվի։ Կամ հանեք այդ անիմաստ բլոկը, կամ այնպես արեք, որ աշխատի։
Տրանսպորտացիան նորմալ է կազմակերպվել, թղթաբանությունը նորմալ է կազմակերպվել։ Դրամական փոխհատուցումը դեռ չի կատարվել, բան չեմ կարող ասել։
1.2 Կազմակերպվածության երկրորդ հատվածը ընկած էր կորպուսի վրա, հանձնում ընդունում, ստանալ, տեղակայվել, դուրս գալ և այլն։ Գնահատում եմ 7։ Հիմնականում գոհ եմ այն սպաներից, ում տեսել եմ, ովքեր եկել են մեր գումարտակի հետ աշխատելու։ Եղել են պրոֆեսիոնալ, իրենց գործից հասկացող և մեծ մասը նվիրված։ Ինչու եմ գնահատում 7, որովհետև կային անհասկանալի բացեր կապված հաստիքային և քանակային բաժանումների հետ։ Կային խնդիրներ վարժաքների գրաֆիկի,  տեղի ու միջոցների հետ կապված։
1․3 Կազմակերպվածության երրորդ հատվածը ընկած էր պահեստազորի սպաների վրա, որոնք մեր պես եկել էին հավաքների ուղղակի սպայական գործառույթով։ Կազմակերպում էին մեր 25 օրվա ծառայությունը։ Տղաների աշխատանքը գնահատում եմ բարձր, թվով չեմ բնութագրի, որովհետև ընկերական ու անմիջական հարաբերություններ են ձևավորվել։ Տղերքը իրենցից հասանելիքը ու մի բան էլ ավել արել են, դրա համար մեր ընդհանուր գումարտակի ծառայությունը անցավ առանց միջադեպերի և ծառայությունը իրականացվեց բարձր մակարդակով։

2․ Նյութատեխնիկական ապահովումը՝
2․1 Սնունդը մի քանի անգամ ավելի լավ վիճակում էր, համեմատ իմ տեսած 12 տարի առաջվա սննդի։ Գնահատում եմ 9-ը (ելակ չկար ) )
2․2 Հագուստը և կոշիկները գրեթե նունն էր, ինչ 12 տարի առաջ, գնահատում եմ 4։ Հայ զինվորը պիտի նորմալ անգամ հմայիչ տեսք ունենա և ամոթ է, որ դա այդպես չի, երբ իրենից առանձնապես ծախսի փոփոխություն չի ենթադրում։
2․3 Կացարան, հիգիենայի ապահովում գնահատում եմ 3, ահավոր էր լիքը բաներ 21–րդ դարի տեխնիկայի հանարավորությունների պարագայում։
Ուզում եմ շեշտել նաև մի կարևոր խնդիր։ Կացարանը դպրոցի հարևանությամբ էր ու դրանում կան բազմաթիվ խնդիրներ՝ պատերազմի դեպքում երեխաների անվտանգությունից մինչև կրթաէսթետիկ հարցեր, որոնք առաջացան։
2․4 Դիրքերի կահավորում միանշանակ լիքը աշխատանքի կարիք ունի, նման բաների վրա խնայելը սրիկայություն է։ Հաշվի առնելով, որ կան լավ ու վատ կահավորված դիրքեր, միջինում գնահատում եմ 5, բայց անհամեմատ բարելավվելու կարիք կա։

3․ Սպառազինությունը և զենքերը՝ գնահատում եմ 2, չեմ մանրամասնում, բայց ամոթը լավ բան է։ Ընդամենը ասեմ, որ ՄՈԲ–ը մնացորդ չի, որ արխիվում մնացածը բաշխում եք իրենց, ձեր գնումները կատարեք այնպես, որ խնդիր չառաջանա։ Կապի միջոցից մինչև սաղավարտ ու մնացածը։ Էլ չեմ խոսում ժամանակակաից սարքավորումների բացակայության մասին։

4․ Դասերը՝ դասերը գնահատում եմ 5։ Նախ դասերի ծավալն էր քիչ, երկրորդը դասերի բացվածքը։ Օրինակ առաջի բուժօգնությունը ընդհանրապես չի կատարվել, պատերազմի ընդհանուր գիտելիքներ ընդհանրապես չի տրվել։ Չի եղել ընդհանուր զրույց այսօրվա սպասվելիք գործողությունների տեսակների ու ձևերի մասին, որ մարդը իմանա ոնց են ռմբակոծում, ինչ անել և այլն։ Անվտանգության կանոներ, կրակայիններ իրականացվել է նորմալ մակարդակի։ Դասերը վարող սպաները եղել են լավը։

Ընդհանուր մի քանի հավելում էլ անեմ կապված վարժանքների փիլիսոփայության հետ։
Հասկանալի է, որ զորքը չի բավարարում սահմանը պահելու համար և ՊՆ–ն ընտրել է այս տարբերակը՝ այսինքն աշխարհազորի վարժանքը զուգորդել է մարտական հերթապահության հետ և միքս է արել՝ մի քիչ վարժանք, մի քիչ սահմանային ծառայություն։ Բայց անգամ սա կարելի է կազմակերպել այնպես, որ քաղաքացին իրեն քաղաքացի զգա և հասկանա, որ իր պատրաստվածությունը պետք է թե իրեն, թե պետությանը։

Խորհուրդ կտայի կառուցել երեք հատ մեծ կրթավարժական կոմպլեքս աշխարհազորի համար, յուրաքանչյուրը մոտ 1000 հոգու սպասարկելու նպատակով։ Մեկը Սյունիքի կենտրոնական հատվածում, որ սպասարկի Սյունիք, մեկը Ճամբարակի շրջակայքում, որ սպասարքի Տավուշ–Գեղարքունիք թևը, մյուսը Վայոց Ձորում, որ սպասարկի Վայոց Ձոր–Արարատ հատվածը ու տրանսպորտային ծախսերն էլ շատ չլինեն։

Կոմպլեքս, որտեղ կլինի մեծ զորանոց, սպորտային դահլիճ, լողավազան, նորմալ հիգիենայի անկյուններ և ամենակարևորը դասերի համար նորմալ անցուղիներ, մուլյաժներ, կրակայիններ և այլն։ Կարծում եմ ամեն մեկը մի 10.000․000 $-ի պատմություն է, այսինքն ընդհանուր հազիվ մի ռազմական ինքնաթիռի գին։ Բայց աշխարհազորի յուրաքանյուր մասնակից կստանա 10 օրյա նորմալ դասընթաց զուգորդված մարդավարի հանգստով ու ժամանցի հնարավորությամբ։ Սա որ լինի շատերը գուցե հաճույքով սպասեն հաջորդ կանչին։

25 օրյա հավաքների գույությունը դրական եմ գնահատում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:05
Քաղաքագետ. Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել
«Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները Թրամփի հետ էին իրենց հույսը կապել, ՔՊ-ն' Դեմոկրատների։ Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին
Նա խոստացել է ընտրողներին, որ իր նախագահությունը կդառնա «իսկապես ոսկե դարաշրջան» ԱՄՆ պատմության մեջ։
Աղբյուր` Panorama.am
11:52
Ինչ հետևանքների կարող է հանգեցնել էներգետիկների օգտագործումը երեխաների կողմից. Մասնագետը թվարկում է վտանգները
Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Մանկաբույժ Մարինա Մելքումովան...
Աղբյուր` Panorama.am
11:47
Կուստուրիցան հայտարարել է երաժշտական ​​կարիերան ավարտելու մասին
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ասել է, որ ավարտել է իր երաժշտական կարիերան։ Նրա խմբի՝ «The No Smoking Orchestra»  վերջին...
Աղբյուր` Panorama.am
11:40
Անահիտ Սիմոնյանը պատմել է ամուսնալուծությունից
Սիրված երգիչ Հայկոյի նախկին կինն ինսթագրամում իր հետևորդներին պատմել է ամուսալուծության, դրա հետևանքների ու հնարավորությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լուսինե Թովմասյան. Ինձ մոտ շատ ծանր շրջան է
«Ես ռիսկով ընդունում եմ բոլոր մարտահրավերներն ու իրավիճակները, որոնք պետք է իմ ճանապարհին հանդիպեն»:
Աղբյուր` Panorama.am
11:03
The Hill. Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։  Այս մասին գրում է The...
Աղբյուր` Panorama.am
10:54
Սիմիդյանը չի պատրաստվում մեկնել Լոնդոն. Հերքում
«Ժողովուրդ»  օրաթերթի «ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ...
Աղբյուր` Panorama.am
10:51
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ տարվող աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
10:42
Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները առաջատարների շարքում են
Ավարտին է մոտեցել շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ խաղափուլը։ Մինչև 18 տարեկանների խմբում...
Աղբյուր` Panorama.am
10:34
Սասունյան. Հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովն ավելի կհարստացնի իշխող Ալիևի կլանին
Տարիների ընթացքում բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնք բացահայտել են այն միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանի իշխող Ալիևի ընտանիքը կողոպտել է...
Աղբյուր` Panorama.am
10:25
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում
Նոյեմբերի 7-8-ը
Աղբյուր` Panorama.am
10:15
Տիկնիզյան. «Ռաուլը Հայաստանի հավաքականո՞ւմ. ես ուրախ կլինեմ, եթե դա տեղի ունենա»
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն արձագանքել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ռաուլ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին
Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան: «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանի մասին
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»,- ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանին սպառնացել է «երկաթյա բռունցքով». Աբրահամյան
«COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:43
Անհապաղ վերականգնել լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում. Լրագրողական կազմակերպություններ
Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ՔՊ-ից պահանջելով շտապ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով...
Աղբյուր` Panorama.am
09:23
Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց
Edison Research-ը կանխատեսում է 230 ընտրական ձայն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար, իսկ 169 ընտրական...
Աղբյուր` Panorama.am
09:21
Հանրապետականները Սենատում մեծամասնություն կկազմեն
Fox News-ի կանխատեսումներով, Սենատի վերահսկողությունն ընտրությունների արդյունքում կանցնի հանրապետականներին։ Կուսակցությունը կունենա առնվազն 51...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». ՔՊ-ականները իրենց միջոցներո՞վ են պատրաստվում մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները պատրաստվում են մեկնել Անգլիա՝...
Աղբյուր` Panorama.am
09:04
Նոյեմբերի 6-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 6-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.80 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Իսկ Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Վահե Ղալումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ կարգապահական վարույթներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Սիսիանի նորընտիր ղեկավարը «կարևոր» որոշում է կայացրել. Իր հարազատ քեռուն պատվոգիր է հանձնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Ինչու են որոշել են մինչև ապրիլ երկարաձգել արցախցիների տրվող սոցիալական ծրագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մի շարք ՔՊ-ականներ կկանչվեն դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Օգտատերերը հորդորում են «սև ցուցակ» գցել «Երեմյաններ»-ին ու նրանց պատկանող ռեստորանները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի 141-րդ տողում տեղ գտած «Հայր և որդի...
Աղբյուր` Panorama.am
23:40
Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ «Այսօր ես որոշեցի...
Աղբյուր` Panorama.am
22:47
ՔՊ-ն որոշել է, թե ովքեր պետք է լինեն ՀԾԿՀ նախագահ և ԲԴԽ անդամ
ՔՊ-ն ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը որոշեց՝ Կառավարությանն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
17:51 05/11/2024

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}