«Հրապարակ». 53 հայազգի հաջողակ տղամարդ մասնակցելու է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ: Հիշեցնենք. ապրիլին էլ «հաջողակ կին բիզնեսմեններին» էր հրավիրել մեկ միլիոն դրամանոց ընթրիքի: Նախորդ ընթրիքը, հավանաբար, գոհացրել է կազմակերպիչներին, հիմա երկրորդն են կազմակերպել:
«Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից տեղեկացանք, որ ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին՝ «Լիվինգսթոն» ռեստորանում: Վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, և եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ: Մեզ հետ զրուցած աշխատակիցը նշեց. «Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել և մասնակցելու է ընթրիքին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան