«Հրապարակ». ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են: Ինչպես արդարադատության նախարարի համապատասխան թեկնածու չէին կարողանում գտնել, այնպես էլ ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել և ներկայացնել ԱԺ ընտրությանը։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախկին ղեկավար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 10-ին ազատվել է պաշտոնից, պատճառը ՀԷՑ-ն էր, ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների ծրագրերը` փայ ստանալու, և կասկածները, որ Բաղրամյանը ՀԷՑ-ի սեփականատերերի ու տնօրինության հետ սերտ կապեր ունի, նրանց շահերն է պաշտպանում։
Մեզ ասացին, որ ՀԾԿՀ նախագահի մի քանի անուն է շրջանառվում, սակայն դեռ վերջնական որոշում չկա: Մասնավորապես, խոսքն էներգետիկ ոլորտի հնաբնակներից Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը 2020-2021թթ.՝ կարճ ժամանակ զբաղեցրեց նաև Կոտայքի մարզպետի պաշտոնը, դրանից առաջ ՀԾԿՀ անդամ էր, հրաժարական ներկայացրեց 2020 թվականի նոյեմբերի 15-ին: Մյուս թեկնածուն Հովհաննես Նալբանդյանն է` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականը: Նա որոշ ժամանակ առաջ ցանկանում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց ՔՊ թիմն ընդդիմացավ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։