Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բավքում անօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր հասցեատիրոջ համար այնտեղ նախատեսված են կոչեր. «Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման ու ընդունման համատեքստում»։
Նա ընդգծեց, որ խոսքը ԱԺ հայտարարության նախագծի մասին է, ոչ թե երկու ընդդիմադիր խմբակցությունների։
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություննե առաջարկում են Ազգային ժողովին ընդունել հայտարարություն, առնվազն զարմանալի կլինի, եթե ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,- ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց թիվ մեկ առաջնահերթությունը չէ» հայտարարությանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց. «Նորություն չէ, որ Սահմանադրությունը, ՀՀ օրենքները չեն հարգում, նորություն չէ, որ իրենք չեն հարգում անգամ իրենց գրած փաստաթղթերը, մասնավորապես կառավարության ծրագիրը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նշված է թե իրենց կառավարության ծրագրում, թե Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ:
Այսօր արտգործնախարարությունն ասում է, որ Հայաստանը նման առաջնահերթություն չունի: Երբ տարիներ առաջ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության Արցախը հանձնելու ու Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, երկուսն էլ այսօր, ցավոք սրտի, իրողություն են՝ Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված Հայաստանի արտգործնախարարն ասում է, որ նման առաջնահերթություն չկա»։
Նա նշեց, որ վերջին 6 տարում Ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, իրականացվել է Հայ դատի, ազգային կուսակցությունների, անհատների աշխատանքի շնորհիվ. «Այս ուղղությամբ նրանք ոչինչ չեն արել, ուղղակի հայտարարել, որ չեն էլ անելու, արդեն ցինիզմի գագաթնակետն է։ Դա դավաճանության հասնող ցինիզմ է»:
Մամիջանյանի խոսքով, այդ հայտարարության հետևանքները տարբեր կարող են լինել:
«Այստեղ խնդիրն այն քաղաքական մեսիջն է, որ փոխանցվում է Թուրքիային ու ամբողջ աշխարհին»,-նշեց Հայկ Մամիջանյանը:
Նա ընդգծեց, որ բոլոր ազգային օրակարգային կարևորագույն հարցերով Հայաստանի այս պահի կառավարիչները Թուրքիային և Ադրբեջանին, թաթերը վեր բարձրացրած ասում են՝ «ինչ ուզեք, կանենք, մենակ թույլ տվեք հաջորդ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն խաղաղություն բառն օգտագործի ու հերթական անգամ փորձի խաբել ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին
- Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան
- Ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
- Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև «Ազատություն հայ ռազմագերիներին» կարգախոսի ներքո բողոքի ակցիա կանցկացվի
- Առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում լինի ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն
- Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են COP29 նստաշրջանի մասնակիցներին
- Մայր Տաճարում Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդը, ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար
- Թաթոյանը ՄԹ խորհրդարանում ներկայացրել է Արցախի, ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում