Քաղաքական 12:16 31/10/2024 Հայաստան

Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին

«Ես չեմ կարող առանձին կտորներ հանրայնացնել։ Մեր բանակցություններում բազմաթիվ հարցեր կան, որոնք կողմերից որևէ մեկը բարձրացնում է և պարտադիր չէ մի կողմից բարձրացնելու դեպքում մյուս կողմն անպայման դրական արձագանքի»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ «խաղաղության պայմանագրի» քննարկման շրջանակներում արդյո՞ք համաձայնեցվել կամ քննարկվում է  Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների հայցերից հրաժարվելը։

Նա նշեք, որ հայկական կողմն էլ ունի հարցեր, որոնք բարձրացնում է, Ադրբեջանն էլ ունի. «Մեր հարցերի մի մասի հետ իրենք համաձայն չեն, իրենց հարցերի մի մասի հետ մենք համաձայն չենք։ Դա կոչվում է  բանակցություն»։

«Ինչի շուրջ հնարավոր է լինում համաձայնության գալ, դա ստանում է կոնկրետ դրսևորում»,-ասաց Միրզոյանը։

Աննա Գրիգորյանը նշեց, որ միջազգային ատյաններից հայցերի հետ քաշումը հայ ժողովրդի համար էական նշանակություն ունի։

«Հիմնավոր փաստեր կան, որոնցով իսկապես կարող ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ու ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտային։

Ես ձեր խոսքի ենթատեքստից հասկացա, որ իրենք  այդ պահանջը դնում են ու դուք ասում եք՝  պարտադիր չէ, որ համաձայնած լինենք դրան։ Մեր խնդիրն է հասկանալ՝ սկզբունքային անհամաձայնություն ունե՞ք այդ կետի շուրջ, թե՞ չունեք։

Մեզ համար սկզբունքային է հասկանալ, թե որոնք ենք այն կետերը, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվում։ Երբ ասում եք՝ դե կբանակցենք, այդ երկու ձևակերպումներն էլ կհարթենք, կստորագրենք,  նշանակում է՝ հերթական զիջմանն եք դո՞ւք գնալու։ Մեզ համար խնդիրը դա է՝ հասկանալ,  թե  մեզ նորից ի՞նչ զիջում է սպասվում։

Եթե ակնկալում եք զիջում Ադրբեջանից, բացատրեք, թե ինչ զիջում եք ակնկալում Ադրբեջանից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Միրզոյանը պատասխանեց. «Ձեր ընկալումը կամ մեկնաբանությունն  իմ ասածի, կարող է լինել տեսականորեն ճիշտ, կարող է լինել սխալ։

Ասում է՝ էլ ի՞նչ ենք զիջում։ Դուք մի օր ասում եք՝ զիջեցին էս, հետո եղավ-չեղավ, կարևոր չէ, հիմա էլ եկել ու ասում եք՝ էլ ի՞նչն եք զիջում։ Որ շատ խնդրեմ՝ կարո՞ղ եք ասել, թե ինչն ենք զիջել։ Մեր կողմից փոխզիջման մի առաջարկ կար, երբ դեռ Ղարաբաղում հայություն կար, իրենց ընտրված մարմիններ ունեին, ձեր ներկայացրած քաղաքական ուժի եռանդուն  ջանքերով այդ առաջարկի հերն անիծեցիք, և այսօր ունենք այն, ինչ ունենք։

Երբ որ փոխզիջման մասին խոսք կար, մենք փոխզիջման  կողմնակից էինք, դուք արեցիք ամեն ինչ, որ այդ փոխիզջումը լինի ոչ ևս։ Այսօր ունենք այն, ինչ ունենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
14:04
«Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
«Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ տարում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար. Հետք
որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են
Աղբյուր` Panorama.am
13:46
Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման
Քնի մշտական պակասը հանգեցնում է այնպիսի նյութերի արտադրության ավելացմանը, որոնց պարագայում մարդն ավելի մեծ հաճույքով է սկսում ուտել ճարպային և...
Աղբյուր` Panorama.am
13:29
Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Արամ Ա-ին ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լիբանանում բնակվող հայերին
Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արսեն Բաբայան. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը չեն այցելել ձերբակալվածներին, ինչից կարող եմ մի բան ենթադրել
«Ի սկզբանե քաղաքացիների ձերբակալման նպատակը եղել է այս մարդկանց աչքը վախեցնելը։ Տանենք մի քանի ժամ, մի քանի օր պահենք, որ էլ հանկարծ...
Աղբյուր` Panorama.am
12:52
Շիրակում ամուսինը պատանդառել է կնոջն ու զանգահարել ոստիկանություն
Նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Երևանի կառավարման տոտալ ֆիասկո է. Քրիստինա Վարդանյան
«Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է»,-նման գնահատկան է տալիս Երևանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
3 տեսակի ավտոբուսից օգտվելիս հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով. Քաղաքապետարան
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել. Հայր Զաքարիայի պարզաբանումը
«Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել»։ Հարցին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան հայր Զաքարիա Բաղումյանը....
Աղբյուր` Panorama.am
12:00
Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած ու ժողովրդավարության անցան տակ...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՈՒՂԻՂ. ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը ներկայացնում է իր դեմ իրականացրած ապօրինությունները
Երկու օր առաջ ձերբակալված կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացնում են Ավետիսյանի դեմ իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
11:15
Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում՝ հանուն Արփի Աբգարյանի
«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Մասնակիցները կատարել են հայտնի կոմպոզիտոր և...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով. Տիգրան Աբրահամյան
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հաջորդ օրվա հաջողակ տղամարդը. Աննա Հակոբյանը հանդիպել է Դավիթ Երեմյանի հետ
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց հետ ընթրելու hաջորդ օրը հանդիպել է մեկ այլ գործարարի՝ Դավիթ Երեմյանի, որի գործերը...
Աղբյուր` Panorama.am
10:16
Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի
Իսպանիայում ուժեղ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի։ Ասյ մասին  գրում  է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». Հայաստանը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին. Որքան հայտարարագիր են ներկայացվել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել Գյումրիում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Որքան գումար է ծախսվել և ով է կազմակերպել Երևանի 2806 ամյակի միջոցառումները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումն արժեցել է այնքան, որ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, որ այս օրերին գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Հրապարակ». Պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}