Կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից․ ՆԳՆ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՆԳ նախարարության ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևողականորեն իրականացնում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև բացատրական աշխատանք՝ կամավոր հանձնման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ երբ իրավապահներն են հայտնաբերում ապօրինի պահվող զենք-զինամթերքը, պատասխանատվությունն անխուսափելի է՝ ընդհուպ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան