ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ-ի անկախության օրը ճշգրիտ չգիտի. Փաշինյան
«Հարցման արդյունքում ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ-ի անկախության օրը ճշգրիտ չգիտի։ Էդ հարցումն իմ սեղանին դրված է»,- կառավարության նիստի ավարտին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ հարցման արդյունքները հաճախ բացում, թերթում է։
Նրա խոսքով՝ մի քաղաքացի օրեն է սխալ ասել, մուսն ամիսը և այդպես շարունակ։
«Մենք մեր իրազեկման աշխատանքի մեջ պետք է նաև այս խնդիրը դնենք, որ մարդիկ իրենց պետությունը ճանաչեն, թե այն ինչ է իրենից ներկայացնում, ոնց է աշխատում՝ իր բոլոր առավելություններով և թերություններով։ Ընդորոմ, որևէ սրբագրում պետք չէ, որովհետև այսօր ոչ մի պետություն կատարյալ չէ։ Կան պետություններ, որոնք ահագին մոտիկ են, բայց էլի շատ հեռու են կատարելությունից»,- ասաց գործադիրի ղեկավարը։
Նրա խոսով՝ մարդկանց երբ ասում են դպրոց են կառուցում, ապա պետք է աել, թե այն ինչ պրոցես է, քանի որ բազմաթիվ բաղադրիչներ ունի՝ մարզն իր տեսակետն ունի, դպոցն՝ իր տեսակետը, համայնքն՝ իր, ծնողն՝ իր, տնտեսվարողն՝ իր։
Նիկոլ Փաշինյանը նշ՛եց, որ քաղաքական կամք կա, բայց միայն դրանով հնարավոր չէ դպրոց կառուցել, այն բազմաթիվ բաղադրիչներից է բաղկացա և երբ դրանք դնում ես միմյանց հետ էլի չի ստացվում։
«Ոնց որ կա չէ, կյանքը բաղկացած է X թվով կոմպոնենտներից և երբ այդ կյանքի կոմպոնենտները լցնում են կաթսայի մեջ և շերեփով խառնում, կյանք չի ստեղծվում, որովհետև պարզվում է, որ բոլոր կոմպոնենտները կան, բայց դրանք իրականում չեն ստեղծում այն, որը ենթադրվում էր, թե կարող են ստեղծել»,- բացատրեց Փաշինյանը։
Նա առաջարկեց, որ ռազմավարական հաղորդակցության մեջ գործադիրը բացատրի թե օրինակ ճանապարհը, դպրոցն ինչպեսէ ստեղծվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում