Երևանում հարազատ պապը պարբերաբար ոտնձգություն է կատարել իր 6-ամյա թոռան նկատմամբ
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի 36-ամյա բնակչուհի և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել։
«Կինը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ հայտնել է, որ երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ, ինչի պատճառով երեխայի մոտ առաջացել են հոգեբանական լուրջ խնդիրներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մանկապիղծ հայրը վեց ամիս շարունակ բռնաբարել է իր վեցամյա դստերը
- 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
- Դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարած կինը ձերբակալված է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան