Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արման Զ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մահվան ելքով վրաերթ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց
- «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրենը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան