Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողությանը ներկա են եղել հանգուցյալի ընտանիքի անդամները, հարազատները, մտերիմները, ինչպես նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ ու Մայր Աթոռի միաբաններ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր ցավակցությունը բերելով ներկաներին, անդրադարձել է հայրենանվեր, եկեղեցասեր հայորդու` լուսահոգի տիար Ջերարդ Թրբանճյանի վաստակին և նրա ազգաշահ իրագործումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան