ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է»,-կառավարության շենքի դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը։
Նա հայտնեց, թե ընդհանրապես տեղյակ չէ իր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններից, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով Արգիշտի Քյարամյանի հեռացման պատճառների մասին հարցին՝ Պողոսյանն ասաց, թե յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը հավերժ չէ, մի օր պաշտոնավարում են և մի օր պետք է պատրաստ լինեն լքել այդ պաշտոնը:
«Ես պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»,-նշեց նա։
Նա ասաց, որ եթե հանրության շրջանում արդարության զգացողությունը չլինի, ուրեմն խնդիր կա:
«Յուրաքանչյուր հուզող հարց, յուրաքանչյուր քրեական վարույթ, անկախ իր բնույթից, տեսակից, հնչեղությունից, բնականաբար Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու և դա ունենալու է որևիցե տեսակի ավարտ։ Ցանկացած գործի բնույթը նշանակություն չունի, կարող է լինի խոշտանգման հետ կապված քրեական վարույթ, կարող է լինի սովորական կենցաղային վեճ և այլն, դա բնականաբար այդ բոլոր քրեական վարույթներն էլ հայտնվելու է մեր ուշադրության դաշտում։ Հիմա, ես պատրաստ չեմ այսօր կոնկրետ քրեական վարույթներ քննարկել ձեզ հետ, մանավանդ այս իրավիճակում»,-ասաց Պողոսյանը և վստահեցրեց, թե ինքը ոչնչով կաշկանդված չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան