Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Առաջնորդվելով նշյալ տեսլականով՝ Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են կոնկրետ ծրագրեր, որոնց կյանքի կոչման միջոցով հնարավոր կլինի արձանագրել շոշափելի արդյունքներ թե՛ Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգում, թե՛ ՀՀ-ԵՄ ձևաչափում։
Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով անցկացված հանդիպմանը և շարունակվող համագործակցությանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան