Քաղաքական 15:15 29/11/2024 Հայաստան

Բագրատ Սրբազան. «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև ՀԱՂԹԱԿԱՆ ավարտ.. ԵՎ ԱՅՆ ՉԻ ՈՒՇԱՆԱԼՈՒ…

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամնողջությամբ.

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՐԱՀԸ ՀԱԳԱԾ…

«Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանն՝ արժանավորի հետ… Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը…Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում…նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Ես. Գ:4-12):

Արդյո՞ք այս խոսքերը չեն հիշեցնում քեզ և մեզ բոլորիս մեր օրերի իրականության մասին:
Սուրբ Գրքի մարգարեական այս հղումն արմատապես խոսում է պետականության գոյության երեք կարևոր եզրաշերտերի և քայքայման պատճառների մասին.

Ա) Քաղաքական համակարգի ամլություն,
Բ) Հոգևոր-բարոյական անկում,
Գ) Սոցիալական անարդարություն և տնտեսական ճգնաժամ:

Հստակ է, որ հասարակական կյանքի առաջընթացը կամ անկումը, որն էլ խորքային իմաստով նպաստում է պետության վերելքին ու զորացմանը կամ պատճառ դառնում կազմաքանդմանը և վերջնական կործանմանը, հիմնված է այս երեք շերտերի վրա: Հատկանշական է նաև, որ Աստվածաշունը, որքան էլ խոսում է անուններով անհատների պատմության մասին, այդքան և ավելի կապված է հավաքականության, երկրի և պետության պատմության հետ, որի վերջնահանգրվանը կա՛մ «Ավետյաց Երկիրն» է, այսինքն՝ հոգևոր, քաղաքական, տնտեսական բոլոր առումներով հզոր և զարգացող պետականությունը,  կա՛մ նրա վերջնական կազմաքանդումը և կորուստը՝ որպես հետևանք նույն համակարգերի և այդ համակարգերը կառավարողների ներքին փտածության, քաղաքական մտքի անկարողության կամ ամլության, սոցիալական անարդարության և տնտեսական քայքայման ու փողի և իշխանության պաշտամունքի: Այսինքն՝ երկրի կառավարիչների վարքաբանությունը կամ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը ուղիղ համեմատական է երկրի կորուստի կամ վերելքի հետ: 

Աստվածաշունչ մատյանն՝ իր ողջ հոգևոր բովանդակությամբ և էությամբ հանդերձ, որոշակի կարմիր թելով խոսում է քաղաքական պատմության, օրակարգի և հասարակական կառուցակարգի մասին, որի բարձրակետը Տերունական աղոթքի «եկեսցէ Արքայութիւն Քո» հայտարարությունն է, որը խորհրդանշում է մարդկային կյանքի նոր առաջընթացն ու զարգացումը՝ ընթացքը դեպի նոր ժամանակաշրջան: Այսինքն՝ այն ապագայատեսիլ կամ ապագային ու փոփոխությանը միտված աղոթք-հայտարարություն է, որտեղ առկա է ոչ միայն անհատական ներքին փոփոխությունը, այլև հասարակական կարգի և հարաբերությունների վերափոխման հույսը՝ վերացնելու լայն շերտերի միջև ներքին թշնամությունն ու ատելությունը, մեղքի մեջ լինելու ժխտողականությունը (externalization), քաոսային նկարագիրը, անհուսությունն ու անզորությունը, փոխարենը հաստատելու Հաշտությունը, մեղքից հրաժարումն ու ինքնամաքրումը, ապաքինումն ու վերականգնումը, որով Երկիրն ու իր ժողովուրդը լիովին կվայելեն ազատությունն ու արդարությունը՝ դառնալով «ազգ արդարության…, ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, անարգանքի փոխարեն ցնծություն…Շեն բնակություն” (Ես. 61:3-7, 62:4)):

Հետևաբար, սուրբգրային պատգամից և նրանից բխած աղոթքից անխուսափելի է ընդվզումը և անարդարության դեմ պայքարը, որի հստակ ձևակերպումը կատարել են քրիստոնյա մտածողները, ըստ որի «երբ ձեռքերդ միացնում ես աղոթքի համար դա ըմբոստության սկիզբն է հասարակական խառնաշփոթի ու քայքայման դեմ»: Այսպիսի հոգեվիճակի մահացու թշնամիներն են հարմարվողականությունը և ներքին պայքարի բացակայությունը, դրանից ածանցվող անպատասխանատվության և անկարողության զգացումը։ Այսինքն՝ աղոթքը ոչ թե կայական (ստատիկ) կամ սոսկ անհատական կրոնական պահանջմունքը բավարարելու սպառողական հոգեվիճակ է, այլ նաև գործնական ընթացք է ընդդեմ ստի, կեղծիքի և հասարակական անարդարության՝ հասնելու ճշմարտության, արդարության և ազատության։

Այս ճշմարտության լույսի ներքո եմ ցանկանում դիտարկել մեր այսօրվա իրավիճակը, որն ուղղակիորեն արտացոլանքն է վերոնշյալ սուրբգրային իրականության: Ի՞նչ ունենք այսօր՝ անօրեն և ստախոս կառավարիչ՝ իր արբանյակներով, հայրենուրաց և նահատակների սխրանքն ուրացող «իշխանություն»՝ փողի և իշխանության պաշտամունքով, հանձնված Արցախ և հազարավորների հայրենազրկում, պատանդառնված և գերեվարված հայրենակիցներ, հայրենիքի շարունակական կորուստ և կորուստների սպառնալիք, սոցիալական անարդարության գերդրսևորում, հարկահանության տեսքով ուղղակի հալածանքներ հատկապես ընդդիմացողների և արժեք ստեղծող գործարարների նկատմամբ, քաղաքական հալածանքներ, պետական համակարգերի անգործություն, քայքայում և կազմաքանդում և տևական ու շարունակական ինքնաարդարացում: Այսինքն՝ ունենք մի իշխանություն, որն ուղղակի սպառնալիք է սեփական պետությանը «ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները»: 

Հետևաբար, այլևս առավել քան հստակ է, որ այս «իշխանությունը» նպատակադրված քաղաքականություն է վարում Հայաստանի պետականության պարզապես կազմաքանդման ուղղությամբ՝ իր բոլոր դրսևորումներով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթություններով:

Անդրադառնալով հատկապես ներքին եզրաշերտին՝ պետք է արձանագրենք հետևյալը.
ա. Պետականության տեսիլքի իսպառ բացակայություն՝ կեղծ հակադրությունների և համադրությունների մատուցմամբ,
բ. Հանձնվողական քաղաքականություն՝ տեղեկատվական ահաբեկությամբ անընդհատ քարոզելով պայքարելու անիմաստության մասին՝ փորձելով խորացնել պարտվածի և հուսահատության տրամադրությունները, այն դարձնելու ներքին «հոգևոր» մշակույթ:
գ. Զանազան օրենքների և օրինագծերի միջոցով հայության և ՀՀ կրթական, գիտական, մշակութային ամբողջ ներուժականության ոչնչացում, իսկ «բարեփոխումների» և ակադեմքաղաքի պաստառի ներքո՝ բուհերի փակման պարտադրանք՝ «ներոնյան ինքնագոհուտյան» սկզբունքով:
դ. Թմրանյութերի և խաղամոլության անզուսպ տարածում՝ հատկապես երիտասարդության և դպրոցահասակների շրջանում՝ ցանկանալով ունենալ այս մոլությունից կախվածություն ձեռք բերած ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ սերունդ, որն ընդունակ չի լինի ո՛չ փոփոխությունների և ո՛չ էլ սխրանքների: Մամուլի վերջին հրապարակումներն իսկ վկայում են իշխանության տարբեր թևերի՝ այս արատավոր երևույթի մեջ առերևույթ թաթախված լինելու մասին:
ե. Ազգի ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ջնջում՝ իր պատմության, հաղթանակների, կորուստների և վերելքների, հոգևոր ժառանգության, իր ձգտումների, իղձերի և երազների առումով՝ նրան վերածելով ԱՆՊԱՏԻՎ զանգվածի՝ պատրաստելով ցանկացած նվաստացման և ստորացման:
զ. Նյութի՝ պայմանական ՀԱՑԻ պաշտամունքի ներարկում, որն ուղղակի հակադրությունն է մարդու հոգեմտավոր էությանը և պետականության գործառնությանը և բացարձակ ճշմարտությանը. «Մարդ միայն հացով չի ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4):
  է. Հայության ինքնության կարևորագույն հիմնասյան՝ Հայ Եկեղեցու հեղինակության վերացում, հոգևոր կյանքը վերածելով «մշակութային քրիստոնեության»՝ առանց կենդանի Աստծու հավատքի, այսինքն՝ անինքնություն, անդիմագիծ և անսեռ մի խառնամբոխի:
ը. Հանրային Ներքին թշնամության խրախուսում, սերունդների միջև կապի խզում, հեղինակությունների ոչնչացում, այսպիսով ժողովրդին վերածելով գոյությունը պարզպես քարշ տվող քաոսային հանրույթի, որն անընդունակ է իր իղձերի ու տեսիլքների շուրջ հավաքական կամքի և միավորման:
թ. Թշնամու սպառնալիքների ներքո Հայաստանի տարածքների, ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողության հանձնում, ցեղասպանության ուրացում, սահմանադրության փոփոխություն, բանակի մարտունակության չեզոքացում,  ադրբեջանցիներով վերաբնակեցում
ժ. Հայրենիքը վերածել տարածքի, որի համար ոչ թե մաքառում են կամ կյանք են տալիս, ինչպես աշխարհի բոլոր ազգերը, այլ շահագործում են և զոհում «հանուն ոչնչի»:

Սա մեր օրերի պատկերն է… Մեզ պատերազմ է հայտարարված ուղղակի լինել չլինելու դաժան և վճռորոշ ջրաբաժանով: Ես և դուք հենց այսպիսի օրերում ենք ապրում: Այս բոլորով հանդերձ մեզ՝ այսօրվա ապրողներիս և գործողներիս է վիճակված փոխելու այս իրականությունը և բեկելու պատմության ընթացքը:

Ժամանակը վաղուց սպառվել է մեկդի թողնելու բոլոր քաղաքական, գաղափարական և անձնային այլ տարաձայնությունները, ոչ թե ենթարկվել այսօրվա իրականության թելադրանքներին և պահանջներին, այլ ստեղծել մեր իրականությունը, որի առանցքը Հայկական օրակարգն է և ՀոգԵՎոր Հայաստանի տեսիլքը:

Մեզ դատելու են Աստված, մեր նահատակներն ու հերոսները, գալիք սերունդները և պատմությունը: Հետևաբար, մեր այսօրվա ենթադրյալ հուսահատություններն ու հուսախաբությունները չեն կարող ավելի մեծ լինել, քան մեր կյանքն է և մեր անմահությունը: Ի վերջո, մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:

«Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ։ Այն կամքով, համառությամբ, համբերությամբ, աննահանջ մարդկանց մասին է: Այն չարիքի հեռացման, մեր կյանքի ներքին ՀԱՇՏՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթանակի, մեր ՊԱՏՎԻ և ՊԵՏՈՒԹՅԱՆ վերականգնման մասին է: Եվ քանի դեռ մենք գերության ու կալանքի մեջ ենք, «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև ՀԱՂԹԱԿԱՆ ավարտ.. ԵՎ ԱՅՆ ՉԻ ՈՒՇԱՆԱԼՈՒ…

«Հոգով եռացեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ:11-12): «Հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. Զ: 14-16)»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Ի՞նչ են արձանագրել դիտորդները Գյումրիում նախաքվեարկության ժամանակ
 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի պետական  լրատվականը, հղում անելով արտաքին գործերի նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔՊ-ական պատգամավորը վայր է դրել մանդատը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
«Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից...
Աղբյուր` Panorama.am
17:24
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից. Թորոսյան
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
17:13
«Վարչապետն ասում է՝ ներառական է, հարկադրանք չկա, էլ հարկադրանքը պոզով-պոչով է լինո՞ւմ». Տաքսու վարորդ
«Բազմաթիվ են հարցերը։ Օնլայն տաքսու վարորդներն ամեն օր  խնդիրների են բախվում»,- օնլայն տաքսու վարորդների ակցիայի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Կոնվերս Բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել
 Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։ «Զվարթնոց» օդանավակայանից...
Աղբյուր` Panorama.am
16:59
ԿԲ-ն նվազեցրել է գնաճի նպատակային ցուցանիշը՝ սահմանելով 3 տոկոս
2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս...
Աղբյուր` Panorama.am
16:44
Արսեն Զախարյանը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքից հետո սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:40
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
Ամերիաբանկի  դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
16:37
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ
Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Աղբյուր` Panorama.am
16:15
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կայցելի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն,...
Աղբյուր` Panorama.am
16:07
Մակրոնը զանգահարել է Իվանիշվիլիին
Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
15:49
GRECO-ն ցավում է, որ ԱՆ-ն դեռևս դերակատարություն ունի դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում
Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) արձանագրում է առաջընթաց խորհրդարանականների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Արագածոտնի մի քանի գյուղերում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ձորափ» ՕԿՋ-ի վերագործարկման աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
15:25
Թքած ունեն մեր խնդիրների վրա. Բողոքում են տաքսու վարորդները
«Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ: Այսօր կմրցի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Խռուստալոս-ֆալոս
Հրապարակից քոչվորների վրանները հանե՞լ են։ Իզուր, լավ լրացնում էին «խռուստալանման» դեղնած չգիտեմ ինչերին, հավաքովի բարձր, բարրձր,...
Աղբյուր` Panorama.am
14:48
Թաթուլ Մանասերյան. Հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել. ՈՒՂԻՂ
«Ինքս հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել, տնտեսական համագործակցություն ծավալել։ Դրանք հեքիաթային են։...
Աղբյուր` Panorama.am
14:07
Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են Ախթալայում պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան ուշագրավ ցուցանմուշներ
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
13:34
Նաիրի Սարգսյան. Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում հարկերը բարձրացնել 6 անգամ
Աղբյուր` Panorama.am
13:18
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում. Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է ՔՊ խմբակցության հետ համագործակցության կասեցման մասին հայտարարած Հակոբ Ասլանյանի ասածները։...
Աղբյուր` Panorama.am
13:12
«Հայաստանում տարօրինակ է հնչում». Ոսկանյանը՝ «դաշնակցական տեռոր» բառակապակցություն օգտագործող Մարկեդոնովին
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Երևանում կայացած «ՀՀ-ն և ՌԴ-ն՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 11-ի, 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
13:04
ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, գրում է. «քպ-ական պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մարկեդոնով. Եթե մենք լռենք ՀՀ-ՌԴ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակի մասին, կխոսեն մեր մեր փոխարեն և ոչ թե մեր շահերից
«Ինձ համար ռուս-հայկական հարաբերությունները պարզապես դատարկ արտահայտություն կամ մասնագիտական հետաքրքրություն չեն. ես ծնվել եմ Դոնի...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Roots Furniture ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ այն համալրվել է արևային վահանակներով և հատուկ տեխնոլոգիաներով
Աղբյուր` Panorama.am
12:28
Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, մանդատը վայր չի դնի
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը դադարեցնում է  ՔՊ հետ համագործակցությունը։ Այդ մասին նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
17:37 11/12/2024

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}